Երեկ Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջ. Բայրամովին:
Նեթանյահուն շնորհավորել է Բայրամովին Իսրայելում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության բացման, ինչպես նաև Իսրայելում մուսուլմանական երկրի առաջին դեսպանի նշանակման կապակցությամբ։
Ինչպես նշված է Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, զրուցակիցները քննարկել են «տարածաշրջանային անվտանգության ընդհանուր մարտահրավերները և Իրանի կողմից տարածաշրջանային կայունությանը սպառնացող վտանգը»:
Նեթանյահուն բարձր է գնահատել երկու երկրների միջև «լավ և սերտ հարաբերությունները»: Երկու պաշտոնյաները նաև քննարկել են «տարբեր ոլորտներում Իսրայելի և Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնման ներուժը»: