20-05-2025 / 04:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկը

2023/04/09 14:44
Արցախ, Կարևոր, Հայաստան, Հասարակություն

Այսօր՝ ապրիլի 9-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է հինգ տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Հարության տոնը կամ Սուրբ Զատիկը:

Սուրբ Հարության տոնի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի:

Այսպիսով՝ Սբ. Հարության տոնի նախորդ օրը երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով էլ ավարտվում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը:

Հաջորդ օրը՝ կիրակի առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում է Սբ. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Ի՞նչ նախապատմություն ունի Զատիկը կամ Սուրբ Հարության տոնը

Զատիկը թե՛ Հին, և թե՛ Նոր Կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ` փակելով մուտքը մեծ քարով:

Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` դատարկ: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց: Այսպիսով՝ Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

Ի՞նչպես են պատրաստվում Զատիկին

Զատկի տոնին հավատացյալները հավկիթ են ներկում: Հավկիթը համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:

Ըստ Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Սուրբ Զատիկի տոնին հայ քրիստոնյաները չամիչով բրինձ են պատրաստում: Բրինձը խորհդրանշում է մարդկությունը, իսկ չամիչը մարմնավորում է բոլոր քրիստոնյաներին:

Զատկի տոնական սեղանին կարող ենք տեսել հայկական իշխան ձուկ և կարմիր գինի, որոնք խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը: Պարտադիր է նաև կանաչեղենի տարբեր տեսակների «ներկայությունը»՝ թարխուն, սոխ, համեմ և այլն: Իսկ այս բոլոր ուտեստներն անպայմանորեն ուղեկցվում են հայկական լավաշով:

Լավաշից բացի՝ հացի ևս մեկ տեսակ են պատրաստում Զատիկի համար: Դա քաղցրահամ հացն է՝ կուլիչը:

Ավելի վաղ ժամանակներում Զատիկի տոնը հայերը նշել են զանազան զվարճալի խաղեր խաղալով, երգելով և պարելով: Ներկայումս այն վերածվել է ավելի շատ ընտանեկան ջերմ տոնի: Սակայն մինչ օրս էլ թե՛ մեծահասակները, թե՛ փոքրիկները սիրով են խաղում զատկական «ձու կռվացնելու» խաղը: Ամենաշատ ձվեր կոտրած մասնակիցն էլ համարվում է խաղի հաղթողը:

Նախորդ Լուրը

Կայացել է Ղարիբաշվիլիի և Ալիևի հանդիպումը

Հաջորդ Lուրը

Իրանը ռազմավարական համբերություն է ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ. իրանցի հրամանատար

Այլ Լուրեր

Թուրքիա

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

19/05/2025
Ադրբեջան

Անընդունելի է 2025թ-ին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարության մասին

19/05/2025
Հայաստան

Սինգապուրում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն է բացվել

19/05/2025
Հաջորդ Lուրը

Իրանը ռազմավարական համբերություն է ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ. իրանցի հրամանատար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կայացել է ադրբեջանա-իրանական զորավարժությունների պաշտոնական բացումը

19/05/2025

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

19/05/2025

Հնդկաստանը բոյկոտ է սկսել թուրքական «LC Waikiki»-ի դեմ

19/05/2025

Թուրք-ամերիկյան բանակցություններ Վաշինգտոնում

19/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)