16-09-2025 / 23:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սաուդյան Արաբիայի մտավորականների շրջանում կա իրազեկվածություն Հայոց ցեղասպանության մասին. սաուդցի փորձագետ

2023/04/25 10:20
Կարևոր, Հայաստան, Հասարակություն, Մերձավոր Արևելք, Տեսակետ, Քաղաքականություն

Սաուդյան Արաբիայի իսլամական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Պատմության և քաղաքակրթության բաժնի մագիստրոս Թաուասիֆ բինթ Համիդ բին Մուկբիլ ալ-Ունզին Հայոց ցեղասպանության թեմայով թեզ է պաշտպանել՝ վերահաստատելով Հայոց ցեղասպանության պատմական փաստը։

Ermenihaber.am-ի հետ զրույցում արաբ մագիստրոսը խոսել է թեմայի ընտրության պատճառների, Սաուդյան Արաբիայում Հայոց ցեղասպանության իրազեկվածության և այլ հարցերի մասին:

– Հարգելի՛ Թաուասիֆ, վերջերս Դուք պաշտպանել եք Ձեր մագիստրոսական թեզը, որը վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը: Կպատմե՞ք մի փոքր՝ ինչպե՞ս որոշեցիք ընտրել հենց այս թեման:

– Հայոց ցեղասպանության թեման հայտնի է որպես շատ զգայուն թեմա, որը գրավել է միջազգային հանրության ուշադրությունը և զբաղեցրել միջազգային կոնֆերանսների և համաձայնագրերի հարթակները հատկապես Մեծ Բրիտանիայում՝ մասնավորապես 1-ին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1918թ.-ին:

Մեծ Բրիտանիան ընդդիմադիր դիրքորոշում ուներ միջազգային հանրության շրջանակներում Հայկական հարցի ի հայտ գալով դեռևս 1877թ.-ին: Որպես գերտերություններից մեկը, որը հետաքրքրված է տարածաշրջանի խնդիրներով՝ Մեծ Բրիտանիան, իհարկե, ուներ ռազմական և քաղաքական դիրքորոշում, ինչի հետ կապված շատ իրադարձություններ և վերջնարդյունքներ մեկնաբանվել են այս ուսումնասիրության (հեղինակի մագիստրոսական թեզը) շրջանակներում՝ զերծ լինելով իրենց շուրջ ստեղծված պատմական հակասություններից:

Ելնելով այս ամենի կարևորությունից՝ թեմայի ընտրության պատճառները եղան.

1. Հայկական ջարդերի նկատմամբ Բրիտանիայի քաղաքականության վերաբերյալ մասնագիտացված քննադատական և վերլուծական ուսումնասիրությունների սակավությունը, հայկական ջարդերի նկատմամբ բրիտանական դիրքորոշման դրդապատճառների շուրջ հակասությունների առատությունը և երկիմաստությունը, ինչը ես ստիպված էի պարզաբանել և մեկնաբանել՝ ըստ տարբեր աղբյուրների։

2. Այս թեմային անդրադառնալու ցանկությունս էր լրացնել Եվրոպայի պամության շուրջ նախորդ ուսումնասիրությունները, որոնք ազդեցություն են ունեցել և հիմա էլ ունեն ապագա սերունդների համար անաչառ մեկնաբանելու տեսանկյունից:

3. Բացի այն, որ Մեծ Բրիտանիան, լինելով դարաշրջանի ժամանակակիցը և ղեկավարելով այդ ժամանակաշրջանի պատմական բոլոր իրադաձությունները, թեման ընտրելու դրդապատճառներից մեկը կարևոր փաստագրական նյութերի և արտասահմանյան աղբյուրների առկայությունն է, հատկապես սպաներին և զինվորականներին վերաբերող փաստաթղթերը, որոնք կապված էին 1915թ. հայկական ջարդերի հանդեպ Մեծ Բրիտանիայի քաղաքականության և, առհասարակ, նրա քաղաքականության ավելի լայն ասպեկտների հետ:

– Սաուդյան Արաբիայում որքա՞ն է ուսումնասիրված Հայոց ցեղասպանության թեման: Ակադեմիական և գիտական շրջանակներում կա՞ հետաքրքրություն Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրման նկատմամբ:

– Համաշխարհային պատմության նկատմամբ, իհարկե, հետաքրքրությունն ավելի խոր և լայն առումով է, սակայն գիտական հետազոտությունը հաճախ հետազոտողների ընտրությունից և նախասիրություններից է կախված:

– Իսկ ի՞նչ մակարդակի վրա է հանրային իրազեկվածությունը Սաուդյան Արաբիայում: Ձեր կարծիքով՝ այս համատեքստում ի՞նչ անելիքներ ունի Հայաստանը և հայ ժողովուրդը:

– Իհարկե, Սաուդյան Արաբիայի ժողովրդի՝ հատկապես մտավորականների շրջանում կա իրազեկվածություն ցեղասպանության մասին: Հայաստանը պետք է արդյունավետ դերակատարություն ունենա իր հարևանների հետ բոլոր վեճերը հաղթահարելու գործում՝ խելամիտ և իրատեսորեն վերաբերվելով այն ամենին, ինչը սպառնում է իր շահերին և աճին՝ քաղաքական, տնտեսական և միջազգային ասպարեզում, և ավելի շատ դասեր քաղի պատմությունից: Հայաստանի պատմությունը լի է դասերով։

– Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Թուրքիան ոչ միայն չի ճանաչում, այլև հետևողականորեն շարունակում է ժխտել և պայքարել ճանաչման գործընթացի դեմ: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք Թուրքիայի անպատժելիությունը չի խրախուսում նրա այդօրինակ վարքագծի շարունակականությունը նաև այլ երկրներում՝ ինչպես օրինակ Սիրիայում և Իրաքում:

– Կարծում եմ՝ դա վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այլև ուրիշ երկրներին։  Այո՛, միանշանակ։

– Ինչպես գիտենք, Հայաստանն ու Սաուդյան Արաբիան չունեն դիվանագիտական հարաբերություններ: Առաջիկայում հնարավոր համարու՞մ եք դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Ի՞նչ խոչընդոտներ եք տեսնում այս գործընթացում:

– Ինչպես վերը նշեցի, ղեկավարությունը շատ բաց է արտաքին աշխարհի առաջ, և մեր թագավորն ու թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը հզոր և պատմական տեսլական ունեն արտաքին քաղաքականության ոլորտում: Ուստի, չեմ բացառում, որ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ապագայում կլինեն դիվանագիտական հարաբերություններ։

Հեղինակ`   ԱԼԼԱ ՂԱԶԱՐՅԱՆ

Նախորդ Լուրը

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ․ ՌԴ ՊՆ

Հաջորդ Lուրը

Վերստին խոստանանք երբեք չմոռանալ․ ԱՄՆ փոխնախագահը ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել Իսրայելի զինուժի գործողություններին Գազայում

16/09/2025
Թուրքիա

Էրդողանը Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ

16/09/2025
Արցախ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի պապի հետ քննարկել է ռազմագերիների ազատ արձակման հարցը

16/09/2025
Հաջորդ Lուրը

Վերստին խոստանանք երբեք չմոռանալ․ ԱՄՆ փոխնախագահը ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել Իսրայելի զինուժի գործողություններին Գազայում

16/09/2025

Էրդողանը Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ

16/09/2025

Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն

16/09/2025

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

16/09/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)