17-04-2026 / 04:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ պետք է կիրառվեն. Ադամ Շիֆ

2023/04/25 14:39
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառվեն. առաջին քայլը պետք է  լինի Ադրբեջանին տրվող Միացյալ Նահանգների աջակցությունը դադարեցնելը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը:

«Ես տարիներ շարունակ կոչ եմ արել կառավարությանը դադարեցնել   Ադրբեջանին տրամադրվող ռազմական կամ տնտեսական աջակցությունը։ Նրանք դրան արժանի չեն։ Բացի այդ՝ դա օրենքի խախտում է։ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժինը սահմանում է, որ քանի դեռ նրանք չեն բարելավել մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը, նրանք մեր աջակցությունը պետք է չստանան։ Բացի այդ՝ նրանք ոտնահարում են մարդու իրավունքները, պատերազմական հանցագործություններ են կատարում։ Այնպես որ աններելի է մեզ համար որեւէ մակարդակով շարունակել Ադրբեջանին տրամադրել տնտեսական կամ ռազմական աջակցություն, որը նրանք կարող են օգտագործել իրենց հարեւանների դեմ պատերազմ մղելու համար։  Այսպիսով, դա առաջին քայլն է»,-ընդգծեց Շիֆը:

Երկրորդ քայլը, ըստ նրա, սանկցիաների կիրառումն է. «Այսօրվա իմ ներկայացրած  բանաձեւը ոչ միայն կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը, այլեւ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։  Մենք պետք է նաեւ աջակցենք պատերազմական հանցագործությունների հետաքննությանը եւ հետապնդենք, որ պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր պատասխանատու են բռնաբարությունների, սպանությունների, մահացած հայերի մարմինները պղծելու եւ միջազգային իրավունքի խախտմամբ գերիներին ազատ չարձակելու համար։ Սա է այն ամենը, ինչին Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է հետամուտ լինեն»,-ասաց կոնգրեսականը:

Նա ընդգծեց, որ ամենակարեւորն այն է, որ միջազգային դերակատարները խոսեն եւ գործեն ժամանակին, երբ տեսնում են ագրեսիայի առաջին դրսեւորումները. «Տարիներ է՝ Ադրբեջանը կրակում է շփման գծում՝ սպանելով մարդկանց։ Եվ այդ ամբողջ ընթացքում երկրները՝ ներառյալ Միացյալ նահանգները, օգտագործել են կեղծ համարժեքության լեզուն եւ պարզապես երկու կողմերին կոչ են արել դադարեցնել բռնությունը։ Ես շարունակում եմ կոչ անել տարածաշրջանում մեր դեսպաններին, Մինսկի խմբին, որ դադարեն հավասարության նշան դնել,   քանի որ դա խրախուսում է ագրեսորին։  Եվ եթե շարունակում ես ֆինանսավորել ագրեսորին, դա ավելի քան խրախուսում է նրան։

Տարիներ շարունակ ես դեմոկրատական և հանրապետական վարչակազմերին կոչ եմ արել դադարել հավասարության նշան դնել, սկսել պատժամիջոցներ կիրառել հարձակվող կողմի նկատմամբ: Բայց դա տեղի չունեցավ։ Ողբերգական է, Ադրբեջանը, կարծում եմ՝ դա որպես կանաչ լույս օգտագործեց որ պատերազմ սկսի 2020 թվականին, շարունակի բռնություն կիրառել եւ շրջափակել Արցախը։ Այսպիսով եթե ուզում ենք, որ Ադրբեջանը դադարեցնի իր գործողությունները,  մենք պետք է դադարեցնենք նույն վարքագիծը դրսեւորել, որը մեզ հասցրեց այս շատ անկայուն դիրքին»,-ասաց Շիֆը:

Նախորդ Լուրը

Որպես հրեա վստահեցնում եմ, որ զգում եմ ձեր ցավն ու տառապանքները. ՀՀ-ում Իսրայելի դեսպան

Հաջորդ Lուրը

Էրբիլ քաղաքում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել. (լուսանկար)

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ստամբուլում Ալեն Սիմոնյանը կարճ շփում է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ

16/04/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն և «ՀԱՄԱՍ»-ը ուղիղ բանակցություններ են վարել Գազայում հրադադարի գործընթացի շուրջ

16/04/2026
Հայաստան

Թաշչյան․ Հայտնի չէ Ծիծեռնակաբերդում շինաշխատանքներն ապրիլի 24-ին կավարտվեն, թե ոչ, բայց դա չի խանգարի երթին

16/04/2026
Հաջորդ Lուրը

Էրբիլ քաղաքում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել. (լուսանկար)

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ստամբուլում Ալեն Սիմոնյանը կարճ շփում է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ

16/04/2026

ԱՄՆ-ն և «ՀԱՄԱՍ»-ը ուղիղ բանակցություններ են վարել Գազայում հրադադարի գործընթացի շուրջ

16/04/2026

Թաշչյան․ Հայտնի չէ Ծիծեռնակաբերդում շինաշխատանքներն ապրիլի 24-ին կավարտվեն, թե ոչ, բայց դա չի խանգարի երթին

16/04/2026

Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի արձանագրվել. ՊԵԿ

16/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)