ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածին՝ ոչնչացվելով «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան առաջնորդին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (Central Command):
Հաղորդագրությունում նշվել է, որ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի մանրամասների հասանելի դառնալուց անմիջապես հետո:
Իր հերթին Մարդու իրավունքների սիրիական դիտարանը տեղեկացրել է, որ ավիահարված է հասցվել Հարեմ քաղաքի մոտակայքում գտնվող գործարաններից մեկին: Սպանվել է մեկ մարդ, որի ինքնությունը դեռևս չի պարզվել: