10-09-2026 / 18:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պատելը ողջունում է հայ-ադրբեջանական բանակցությունները՝ անկախ նրանից, թե որ հարթակում են դրանք տեղի ունենում

2023/05/19 12:06
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

ԱՄՆ-ն ողջունում է հաղորդումներն այն մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակելու են քննարկումները՝ ուղղված երկու երկրների միջև տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը: Սյս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին, որոնք պետք է կայանան Մոսկվայում երկու երկրների արտգործնախարարների և ղեկավարների մակարդակով:

Պատելը ողջունելի է համարել հայ-ադրբեջանական բանակցությունները՝ անկախ նրանից, թե որ հարթակում են դրանք տեղի ունենում:

«Մենք կարծում ենք, որ կողմերի միջև ուղիղ բանակցությունները խիստ կարևոր են, և մենք ուրախ ենք, որ դրանք տեղի են ունենում: Անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունենում՝ Արլինգտոնում, Բրյուսելում թե Մոսկվայում, մեր աջակցությունն այդ ջանքերին շարունակական է», – հայտարարել է Պատելը:

Ինչ վերաբերում է այդ բանակցություններից սպասվող արդյունքներին, դիվանագետը հրաժարվել է ենթադրություններ անել: Նա դարձյալ շեշտել է, որ կողմերի միջև խաղաղությունն, ըստ Վաշինգտոնի, հնարավոր է:

Վեդանտ Պատելին նաև հարց են ուղղել՝ արդյոք ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն փորձել է կապ հաստատել իր ռուս գործընկերների հետ, ինչպես անցյալ տարի արել էր նրա նախորդ Ֆիլիպ Ռիքերը:

«Նա (խմբ.՝ Լուիս Բոնոն) շարունակում է խորապես ներգրավված լինել այս հարցում», – պատասխանել է Պատելը՝ կրկնելով, որ մայիսի սկզբին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած բանակցությունները բավական կառուցողական էին:

Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կընդունի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին: Նախարարները եռակողմ բանակցություններ կանցկացնեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով: Բացի դրանից, կկայանա առանձին հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպում՝ նվիրված խաղաղության պայմանագրի կնքմանը:

Իր հերթին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 25-ին Մոսկվայում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ:

Նախորդ Լուրը

Իրանը պահանջում է Աֆղանստանից հարգել իր «ջրային իրավունքները» ամբարտակի շուրջ առաջացած վեճի պատճառով

Հաջորդ Lուրը

Հայոց կաթողիկոսն ու Երուսաղեմի հայոց պատրիարքը հեռախոսազրույց են ունեցել

Այլ Լուրեր

Ադրբեջան

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ

10/09/2026
Իրան

Երևանում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի քաղաքացու մարմին

10/09/2026
Իրան

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել հութիներին՝ Սաուդյան Արաբիայի վրա հարձակումներից հետո

10/09/2026
Հաջորդ Lուրը

Հայոց կաթողիկոսն ու Երուսաղեմի հայոց պատրիարքը հեռախոսազրույց են ունեցել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանը խոստացել է հետևել իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

10/09/2026

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ

10/09/2026

Երևանում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի քաղաքացու մարմին

10/09/2026

Թուրքիայի դրոշի վրա թքելու համար բրիտանացի զբոսաշրջիկ է ձերբակալվել

10/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)