06-04-2026 / 00:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լաչինի միջանցքի արգելափակումը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության մի մաս է. Միրզոյանը՝ ՄԹ պետնախարարին

2023/05/22 18:13
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հետ կապված զարգացումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

«Նշել եմ, որ գործընթացին զուգահեռ շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։ Գործընկերջս հետ քննարկման ժամանակ շեշտել եմ, որ միջանցքի արգելափակումը լուրջ հումանիտար խնդիրներ է առաջացրել Լեռնային Ղարաբաղում, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղում մուտք ունեցող միակ միջազգային կազմակերպության՝ Կարմիր Խաչի բնականոն գործունեության համար խոչընդոտների միջոցով։ Ակնհայտ է, որ այդ արգելափակումը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության մի մաս է։

Եվս մեկ անգամ ընդգծել եմ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետությունների, այդ թվում ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ Միացյալ Թագավորության կառուցողական ներգրավվածության և գործուն քայլեր ձեռնարկելու կարևորությունը։

Այս համատեքստում ընդգծել եմ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայականը։

Կարևորում ենք միջազգային գործընկերների աջակցությունն այնպիսի մարդասիրական հարցի լուծման գործում, ինչպիսին է Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիների վերադարձի ապահովումը»,- ընդգծեց Միրզոյանը։

Միրզոյանը նշեց, որ չնայած բանակցային գործընթացին Ադրբեջանը շարունակում է նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը օկուպացված պահել և սադրիչ գործողություններ իրականացնել, որոնք հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքում ընդունված հայտարարություններին։

ԱԳ նախարարը հիշեցրեց, որ այս համատեքստում հիմնարար դեր ունի Ալմաթիի հռչակագիրը, որին հայկական կողմը մնում է հավատարիմ։

«Գործընկերոջս վերահաստատել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իրականացնել 2020 թվականի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարքումը՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- ասաց Միրզոյանը։

Վերջում ԱԳ նախարարն ընդգծեց, որ տարածաշրջանում համապարփակ և երկարատև կարգավորման համար առանցքային է բոլոր խնդիրները առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման լուծելու հանձառությունը, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա սահմանազատման գորընթացի իրականացումը, մարդասիրական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման հրամայականը, ինչպես նաև միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի իրավունքի և անվտանգության խնդիրների հասցեագրումը։

Նախորդ Լուրը

«Հեզբոլլահը« Լիբանան-Իսրայել սահմանին զորավարժություններ է անցկացրել

Հաջորդ Lուրը

Սինան Օղանը կոչ է արել քվեարկել Էրդողանի օգտին

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Սինան Օղանը կոչ է արել քվեարկել Էրդողանի օգտին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)