Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոն կոչ է արել աջակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ բանաձևի ընդունմանը, որը պետք է ուղղված լինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժի վերականգնմանը:
«Հարկավոր է պաշտպանել Լեռնային Ղարաբաղը:
Կառավարությանը կոչ եմ անում աջակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ բանաձևի ընդունմանը, որը պետք է ուղղված լինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժի վերականգնմանը։ Հարկավոր է միջազգային ներգրավվածություն»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը: