03-02-2026 / 23:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի ապօրինի քայլերը պետք է արժանանան միջազգային հանրության համարժեք քաղաքական գնահատականին. Արցախի ԱԳՆ

2023/06/16 11:32
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Կարևոր, Քաղաքականություն

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ` ընդգծելով, որ Արցախի ժողովրդի դեմ նոր վայրագություններից և հանցագործություններից խուսափելու համար Ադրբեջանի նմանօրինակ ապօրինի և ագրեսիվ քայլերը պետք է արժանանան միջազգային հանրության և առաջին հերթին՝ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համարժեք քաղաքական գնահատականին։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը։

Հայտարարության մեջ նշված է.

«Հունիսի 15-ին ադրբեջանական կողմը, Հակարիի կամրջի վրա դիտավորյալ կերպով դիմելով սադրանքի, երկու ուղղություններով ամբողջովին արգելափակել է հումանիտար բոլոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։

Ադրբեջանի գործողությունների արդյունքում խափանվել է բուժառուների նախատեսված բժշկական տարհանումն Արցախից Հայաստան և չեղարկվել ուղևորների՝ անհետաձգելի հումանիտար անհրաժեշտությունից ելնող տեղափոխումը Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով՝ ռուսական խաղաղապահ համակազմի միջնորդությամբ։ Կանգնեցվել է նաև ռուս խաղաղապահների բեռնատարների ընթացքը, որոնք ուղևորվել էին Գորիս՝ հումանիտար բեռներ Արցախ հասցնելու նպատակով։

Ավելի քան 6 ամիս շարունակվող Արցախի ապօրինի շրջափակման պատճառով առանց այն էլ սահմանափակ ռեժիմով և բացառապես հումանիտար նպատակներով օգտագործվող Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումը ևս մեկ անգամ գործնականում ցուցադրում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները, անտեսում միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը։ Փաստորեն, Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետն Ադրբեջանի կողմից օգտագործվում է բացառապես որպես Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտման քաղաքականության շարունակման գործիք։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները, ի շարունակումն Արցախի էթնիկ զտմանը և հայրենի հողից նրա ժողովրդի վտարմանն ուղղված իրենց քաղաքականության, որն իրականացվում է անտանելի կենսապայմանների ստեղծման, այդ թվում՝ այսպես կոչված էկոակտիվիստների միջոցով սկսված Արցախի երկարատև շրջափակման, Լաչինի միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատման և այլ հակաիրավական գործողությունների միջոցով, որոշել են նոր սադրանքների դիմել՝ միտված շրջափակման խստացմանը և արտաքին աշխարհից Արցախի ժողովրդի մեկուսացմանը՝ նրան զրկելով նույնիսկ սահմանափակ տեղաշարժի և ԿԽՄԿ ու ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար բեռների փոխադրման հնարավորությունից։

Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտման քաղաքականության նկատմամբ ամենաթողության և միջազգային հանրության կողմից վճռական միջոցների բացակայության պայմաններում Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում։ Արցախի ժողովրդի դեմ նոր վայրագություններից և հանցագործություններից խուսափելու համար Ադրբեջանի նմանօրինակ ապօրինի և ագրեսիվ քայլերը պետք է արժանանան միջազգային հանրության և առաջին հերթին՝ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համարժեք քաղաքական գնահատականին։

Կրկին ընդգծում ենք, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների, այդ թվում՝ էթնիկ զտումների և ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային հանրության բոլոր անդամների պարտավորությունն է»։

Նախորդ Լուրը

Մենք դեմ չենք եղել Ադրբեջանի հետ բանակցություններին, բայց ոչ Ադրբեջանի առաջ քաշած փիլիսոփայությամբ. Դավիթ Բաբայան

Հաջորդ Lուրը

Իրանի նպատակն է Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 3 մլրդ դոլարի. ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026
Արցախ

ԱՄՆ Կոնգրեսում ՀՀ-ին և հայերին առնչվող 3 բանաձև է շրջանառվում

03/02/2026
Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Հաջորդ Lուրը

Իրանի նպատակն է Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 3 մլրդ դոլարի. ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)