19-06-2026 / 08:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվի անբարյացակամ պահվածքի կրկնվելու դեպքում Իրանը կարող է հակաքայլեր ձեռնարկել. իրանական կայքը

2023/07/18 18:17
Ադրբեջան, Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իրանական «Rahbordemoaser» տեղեկատվական-վերլուծական կայքում հոդված է հրապարակվել Իսրայելի պաշտպանության նախարարի՝ Ադրբեջան կատարած այցի մասին։

Հոդվածի մեկնարկային մասում նշվել է, որ Իսրայելի պաշտպանության նախարարի այցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բաքվի անվտանգության ծառայությունը լուր էր հրապարակել՝ պնդելով, որ ձերբակալվել է Աֆղանստանի մի քաղաքացի, ով պատրաստվում էր հարձակում գործել «սիոնիստական ռեժիմի» դեսպանատան վրա։

Ընդգծվել է, որ Իսրայելի գլխավոր նպատակն է վնասել Իրանի երկկողմ հարաբերություններն իր հարևանների հետ և խեղաթյուրել Իրանի իմիջը լրատվամիջոցների և հասարակական կարծիքի շրջանում։

«Մինչ այժմ Իրանի կառավարությունը պահանջում էր նվազեցնել լարվածությունը և բարելավել հարաբերությունները Բաքվի հետ՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի և տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, սակայն Ալիևի կառավարության պահվածքը ցույց է տալիս հակաիրանական քաղաքականությունը շարունակելու այս երկրի մտադրությունը։

Բաքվի անբարյացակամ պահվածքի կրկնվելու դեպքում Իրանը կարող է հակաքայլեր ձեռնարկել՝ զինելով Երևանին բոլոր տեսակի պաշտպանական զինատեսակներով՝ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռություն հաստատելու համար»,- շեշտվել է հոդվածում:

Հոդվածում տեսակետ է ներկայացվել այն մասին, թե Իսրայելի ՊՆ ղեկավարի այցը Ադրբեջան և հանդիպումը Բաքվի ռազմաքաղաքական վերնախավի հետ վկայում են Հայաստանի դեմ նոր ռազմական գործողություն մեկնարկի պլանավորման և Իրանի հետ ընդհանուր սահմանին հավասարակշռություն ստեղծելու մասին։

Նախորդ Լուրը

Բաքվի ու Թեհրանի միջև հարաբերություններին խոչընդոտում է Ալիևների կողմից Ադրբեջանի համար կեղծ ինքնության ստեղծումը. իրանցի փորձագետ

Հաջորդ Lուրը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ԱՄՆ ԶՈւ միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալին և ռազմաօդային ուժերի շտաբի պետին

Այլ Լուրեր

ԱՄՆ

Փեզեշքիանն ԱՄՆ-ի հետ կնքված հուշագիրը պատմական է անվանել

18/06/2026
Ժամանց

ԱՄԷ-ում արգելվել է 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

18/06/2026
Թուրքիա

Մենք պատրաստ ենք կարգավորմանը, եթե դրա համար անհրաժեշտ պայմանները ստեղծվեն. Թուրքայի ԱԳ նախարար

18/06/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ԱՄՆ ԶՈւ միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալին և ռազմաօդային ուժերի շտաբի պետին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ խորհրդային հուշահամալիրի պղծման պատճառով․ Զախարովա

18/06/2026

Qatar Airways-ը կանոնավոր բեռնափոխադրումներ է սկսել Վրաստանում

18/06/2026

Փեզեշքիանն ԱՄՆ-ի հետ կնքված հուշագիրը պատմական է անվանել

18/06/2026

ԱՄԷ-ում արգելվել է 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

18/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)