04-04-2026 / 18:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լավրով․ Անհրաժեշտ է ԼՂ բնակչությանն ապահովել սննդամթերքով

2023/07/26 09:44
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Կարևոր, Հայաստան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սննդամթերքով, դեղամիջոցներով, առաջին անհրաժեշտության իրերով, ինչպես նաև անխափան գազա- և  էլեկտրամատակարարմամբ ապահովելու անհրաժեշտությունը։ Այս մասին դիվանագետը հայտարարել է Մոսկվայում  Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքների հիման վրա։

«Սա հասարակ մարդկանց, հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից է բխում։ Ներկայացրեցինք մեր զրուցակիցներին ռուսաստանյան կողմի գնահատականները, որ հիմնված են  Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահների զեկույցների վրա»,- նշել է Լավրովը։

Ըստ նրա, Ռուսաստանը, որպես խաղաղ գործընթացի գլխավոր միջնորդ, շահագրգռված է ճգնաժամի արագ լուծման հարցում, որը պետք է լիովին համապատասխանի եռակողմ հայտարարություններին, որոնք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն ընդունել են 2020, 2021 և 2022 թվականներին։

Անդրադարձ է եղել նաև ամբողջ տարածաշրջանում անարգել շարժման ապահովման, տրանսպորտային, տնտեսական հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին։ Հատուկ ուշադրություն է հատկացվել սահմանազատման հարցին, որ սերտորեն կապված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս արագ կնքման քննարկվող բոլոր խնդիրների ու հարցերի հետ։

Լավրովը նշել է նաև, որ Մոսկվայում հասկանում են հայկական և ադրբեջանական կողմերի՝ բացի ՌԴ-ից այլ միջնորդներ օգտագործելու շահը։

«Ողջունում ենք այն երկրների ցանկությունը, որոնք ուզում են օգնել Բաքվին ու Երևանին պայմանավորվածություններ ձեռք բերել, ովքեր, մեզ պես, աշխատում են այդ ուղղությամբ։  Սակայն չպետք է  այս կամ այն պայմանավորվածությունների արհեստական պարտադրման փորձեր լինեն, որոնք չեն բխում հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից, այլ արվում են հանուն ԶԼՄ-ներում գեղեցիկ վերնագրերի, աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների»,- ընդգծել է  ՌԴ արտգործնախարարը։ 

Նա նշել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա հանդիպումների նախապատրաստման աշխույժ աշխատանքը շարունակելու մասին։ 

Նախորդ Լուրը

Հայաստանից պահանջում ենք՝ զերծ մնալ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործողությունից․ Արայիկ Հարությունյան

Հաջորդ Lուրը

Հայաստանը 400 տոննայի չափով հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը 400 տոննայի չափով հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)