18-05-2025 / 07:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի կողմից առևանգված քաղաքացու հարազատները մինչև հիմա նրա հետ կապ չեն հաստատել

2023/07/31 12:21
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխելու ճանապարհին Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի հարազատները նրա հետ կապ չեն կարողացել հաստատել, տեղեկություն չունեն նրա մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, ով Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց է՝ հորն ադրբեջանական գերությունից հետ բերելու խնդրանքով:

Վերա Խաչատրյանը Քաշաթաղի շրջանից է, տեղահանված է, վերջին 3 տարիներին բնակվում է Ջերմուկում:

«Հակարիի կամրջից այս կողմ ես միայնակ եմ: Քույրերս, եղբայրներս, մայրս, բոլոր հարազատներս գտնվում են Արցախում: Խնդրում եմ ինձ միայնակ չթողնել, սիրելի հայրենակիցներ: Սա միայն իմ ցավը չէ, Վագիֆ Խաչատրյանն ամբողջ հայ ժողովրդի կերպարն է, Արցախն ու Հայաստանն է Ադրբեջանում»,-ասաց դուստրը:

Վերա Խաչատրյանը պատմեց՝ հայրը հուլիսի 29-ին պետք է տեղափոխվեր Երևան սրտի վիրահատության համար, վիրահատությունն անհրաժեշտ էր շտապ:

«Նրան ուղեկցելիս է եղել քույրս: Հակարիի կամրջի անցակետում բոլորի անձնագրերը նայում են: Երբ վերցրել են հորս անձնագիրը, այլևս հետ չեն տվել, ասել են, որ պետք է գնա սենյակ, բժիշկը պետք է հետազոտի, հետո ասել են, որ պետք է 10 րոպեով ուրիշ տեղ գնա: Երբ քույրս խնդրել է, որ չտանեն հայրիկին, երբ ԿԽՄԿ-ի աշխատակիցներից մեկը դիմադրել է, որ չտանեն հորս, իրենց ներկայությամբ հարցաքննեն, ասել են, որ ուժ կգործադրեն, եթե շարունակեն: Եվ այդպես, հայրիկիս նստեցնելով մեքենայի մեջ, տարել են անհայտ ուղղությամբ: Հայրիկիս փաստացի առևանգել են»,-պատմեց Վերա Խաչատրյանը:

Նա նշեց՝ ոչ ինքը, ոչ հարազատներից որևէ մեկը կապ չի կարողացել հաստատել իր հոր հետ, մինչև հիմա ոչ մի տեղեկություն չունեն: ԿԽՄԿ-ից առաջին օրը զանգահարել են Վերայի քույրիկին, ասել, որ տեսել են հորը, Բաքվի հիվանդանոցներից մեկում է:

«Իսկ ես ուզո՞ւմ եմ, որ հայրս լինի Բաքվի հիվանդանոցներից մեկում: Ես նրան իր հայրենիք էի բերում բուժելու՝ այն հույսով, որ տեղ կհասնի, ողջ-առողջ հետ կգնա իր տուն»,-ասաց դուստրը:

Վերա Խաչատրյանը նաև ընդգծեց՝ Ադրբեջանը կեղծ մեղադրանքներ է առաջադրել իր հորը՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։  

«Վերջերս էլ ասում էին, թե հայրս Սամվել Բաբայանի վարորդն է եղել. Դա կեղծ լուր է: Այն, ինչ ներկայացրել է Ադրբեջանի ղեկավարությունը, դատախազությունը, կեղծ է»,-ասաց նա:

Առևանգված քաղաքացու դուստրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց խնդրանքով է՝ տեղեկություն բերել, ինչ-որ կերպ օգնել:

«Չէ՞ որ այս կազմակերպությունն ամբողջ աշխարհում իր լծակներն ունի: Ոչ միայն ՄԱԿ-ի գրասենյակից, այլ առհասարակ բոլորից պահանջ ունեմ՝ վերադարձնել հայրիկիս: Ամեն մեկն իր լծակները թող կիրառի ու հայրիկիս վերադարձնի: Ինչպես բերել, հանձնել են ադրբեջանցիներին, այնպես էլ թող վերադարձնեն: Իմ հայրը հանցագործ չէ, իր կյանքն ապրել է արժանապատիվ, ոչ ոք իրավասու չէ նրան հանցագործ անվանել»,-ասաց Խաչատրյանը:

Վագիֆ Խաչատրյանի դուստրը հայրենակիցներին խնդրում է օգնել հորը վերադարձնելու հարցում:

Նախորդ Լուրը

«Աթաթուրք» սերիալը չի ցուցադրվելու Disney Plus-ի հարթակներում հայկական լոբբիի պատճառով. թուրքական օրաթերթ

Հաջորդ Lուրը

Մահացել է Ադրբեջանի նախկին վարչապետը

Այլ Լուրեր

Թուրքիա

Ստամբուլում ՌԴ-Ուկրանիա բանակցություններն ավարտվել են

16/05/2025
Ադրբեջան

ԵՄ-ն Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

16/05/2025
Ադրբեջան

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներ կունենա Երևանի և Բաքվի հետ

16/05/2025
Հաջորդ Lուրը

Մահացել է Ադրբեջանի նախկին վարչապետը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ստամբուլում ՌԴ-Ուկրանիա բանակցություններն ավարտվել են

16/05/2025

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

16/05/2025

ԵՄ-ն Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

16/05/2025

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներ կունենա Երևանի և Բաքվի հետ

16/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)