06-04-2026 / 23:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ևս 2 միլիոն եվրո ենք տրամադրել տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում կարևոր աշխատանքի համար. Գերմանիայի փոխդեսպան

2023/09/14 16:47
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Գերմանիան աջակցում է Հայաստանին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումների հարցում,  քաղաքական դաշտում և այլն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպը ՀՀ ազգային ժողովում անցկացվող միջոցառման շրջանակում, որում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը և «Բեռլին Էկոնոմիկս» կազմակերպությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: 

«Գերմանիան աջակցում է Հայաստանին, աջակցում է հայկական ժողովրդավարությանը, Գերմանիան աջակցում է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, այդ թվում՝ տնտեսությունում բարեփոխումներին: Մեր աջակցությունը սկսվում է քաղաքական դաշտից, դա աջակցությունն է խաղաղության  գործընթացի համար՝ այնքանով, որքանով մենք կարող ենք օգնել: Մեր աջակցությունը նաև ներառում է հումանիտար օգնություն, որը շատ կարևոր է: Երկու օր առաջ մենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ևս 2 միլիոն եվրո ենք տրամադրել տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում կարևոր աշխատանքի համար: Մեր աջակցությունը նաև տնտեսական համագործակցությունն է»,-ասաց փոխդեսպանը:

Նա հիշեցրեց, որ մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանում Գերմանիայի դեսպանն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստորագրել են ֆինանսական համագործակցության համաձայնագիր: Փաստաթղթով նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրում՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ծրագրի իրականացման համար:

«Համագործակցությունը, որ մենք տեսնում ենք այսօր, շատ կարևոր է մեզ համար»,-ասաց  Թինտրուպը՝ հավելելով, որ շատ ուրախ են նաև Հայաստանի խորհրդարանի և «Բեռլին Էկոնոմիկս»-ի թիմի համագործակցության համար:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ դեռ անցյալ տարվա սկզբին Գերմանիա այցելության ժամանակ հանդիպել են «Բեռլին Էկոնոմիկս»-ի գործընկերների հետ: Եվ, քանի որ «Բեռլին Էկոնոմիկս»-ը Հայաստանի կառավարության հետ արդեն երկար ժամանակ ունի համագործակցություն, ցանկություն են հայտնել, որ նաև ԱԺ-ի հետ լինի համագործակցություն: «Այսինքն՝ «Բեռլին Էկոնոմիկս»-ի մասնագետները նաև, ըստ անհրաժեշտության, մեզ համար որոշակի վերլուծություն կամ խորհրդատվություն մատուցեն: Գերմանացի գործընկերները համաձայնել են: Պայմանավորվել էինք, որ անցյալ տարի հանդիպենք ու համագործակցության հուշագիր ստորագրենք, սակայն անցյալ տարի այս օրերին եղավ ադրբեջանական ագրեսիան, և ստիպված հետաձգեցինք միջոցառումը: Հիմա անում ենք այն, ինչ արդեն 1 տարի առաջ պետք է արած լինեինք»,-ասաց Թունյանը:

«Բեռլին Էկոնոմիկս»-ի գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչին նշեց, որ տարբեր մակարդակի երկխոսություն ունեն կառավարության հետ, ուրախ են նաև խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի հետ համագործակցությամբ, որը ևս ազդեցություն ունի երկրում առկա  իրավիճակի վրա:  Նա ուրախ է, որ համագործակցության հուշագրով աշխատանքը դարձնում են պաշտոնական:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև «Բեռլին Էկոնոմիկս»-ի վերլուծությունների արդյունքները՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման տնտեսական հետևանքների վերաբերյալ և Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի մասին:

Նախորդ Լուրը

Ֆլանդրիայի խորհրդարանականներն իրենց զորակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն չի հանդուրժի ԼՂ հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման որևէ փորձ. Յուրի Քիմ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026
Հայաստան

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026
Իրան

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն չի հանդուրժի ԼՂ հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման որևէ փորձ. Յուրի Քիմ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)