20-04-2026 / 01:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն չի հանդուրժի ԼՂ հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման որևէ փորձ. Յուրի Քիմ

2023/09/15 09:39
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը բացել Լաչինի միջանցքը՝ մարդասիրական փոխադրումների համար: Յուրի Քիմն այս մասին ընդգծեց Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումներում:

Յուրի Քիմը նշեց, որ վերջին մի քանի ամիսներին ինտենսիվորեն աշխատել են՝ հասցեագրելու ԼՂ-ում հումանիտար իրավիճակը:

«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի փակմամբ և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա դրա փակման հետևանքներով: Անընդհատ ասում ենք, որ այդ միջանցքը պետք է բացվի առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների տեղաշարժի համար»,-ասաց նա:

Քիմն ընդգծեց հումանիտար մատակարարումները վերականգնելու հրատապությունը:

Նա նշեց, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն, USAID-ի գործընկերները, ինքը և շատ գործընկերներ ինտենսիվորեն ներգրավված են այս հարցում՝ ճնշում գործադրելու Լաչինի միջանցքի, ինչպես նաև մարդասիրական, առևտրային և մասնավոր երթևեկության համար այլ ուղիների անհապաղ և անխափան բացման համար՝ հրատապ անհրաժեշտ պարագաների անցումը թույլ տալու նպատակով։ Քիմը նաև ասաց, որ Լուի Բոնոն կրկին տարածաշրջանում է՝ ճնշում գործադրելու, որպեսզի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ թույլատրվեն անհապաղ և սահուն կերպով:

Նա շեշտեց՝ կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը արագ վերականգնել մասնավոր, մարդասիրական տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, նաև գիտակցում են լրացուցիչ երթուղիների կարևորությունը:

Ըստ նրա՝ տարածաշրջանում փոխվստահության բացակայությունը ամենալուրջ խնդիրներից մեկն է: «Մենք պետք է շարունակենք խրախուսել բոլոր կողմերին կառուցողական աշխատել»,-նշեց Քիմը:

Նա շեշեց. «ԱՄՆ-ն չի հանդուրժի ԼՂ հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման որևէ փորձ, գործողություն կամ այլ վայրագություն՝  լինի դա կարճաժամկետ կամ երկարաժամկետ»:

Սենատոր Ջեյմս Ռիսչն էլ նշեց, որ Եվրոպայում և Եվրասիայում շարունակվող անկայունությունը պարզ են դարձնում Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ուժեղ քաղաքականության անհրաժեշտությունը:

Նախորդ Լուրը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ևս 2 միլիոն եվրո ենք տրամադրել տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում կարևոր աշխատանքի համար. Գերմանիայի փոխդեսպան

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ խիստ վերահսկողությունը

18/04/2026
Ադրբեջան

«Հույս ունենք, որ թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից թռիչքներ կիրականացվեն նաև Գյումրիի ուղղությամբ»․ Փաշինյան

18/04/2026
Անվտանգություն

«Մոնթե» ֆիլմի նկարահանումները մեկնարկել են

18/04/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի և ՌԴ-ի միջև խորհրդատվական ծրագիր է ստորագրվել

18/04/2026

CENTCOM. ԱՄՆ շրջափակման հետևանքով 23 նավ ստիպված է եղել հետ դառնալ

18/04/2026

Tasnim. Իրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին

18/04/2026

Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ խիստ վերահսկողությունը

18/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)