03-02-2026 / 18:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կաշխատենք առաջիկա օրերին հստակեցնել, թե ինչպիսին է լինելու միջազգային դիտորդական առաքելությունը. Մեթյու Միլեր

2023/09/28 10:54
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը հայտարարել է, որ USAID-ի տնօրեն Սամանթա Փաուերը և պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմն այսօր Ադրբեջանում են, որտեղ նրանք շեշտել են այն նույն կետերը, որոնք ընդգծել է պետքարտուղարը Ալիևի հետ իր հեռախոսազրույցում:

«Առաջին, մենք ցանկանում ենք տեսնել հրադադարի պահպանում: Երկրորդ, մարդասիրական կարիքների ապահովում: Դա նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը և ապահովել, որ մարդասիրական բեռները կարողանան մուտք գործել: Դա նաև նշանակում է միջազգային դիտորդական առաքելություն՝ վստահ լինելու համար, որ մարդասիրական կարիքներն ապահովվում են:

Ես կնշեմ, որ մենք ողջունել ենք Ադրբեջանի կառավարության արտահայտած մեկնաբանություններն այդ առիթով։ Քիչ առաջ նախքան այստեղ գալը, նրանք ողջունեցին նման միջազգային դիտորդական առաքելությունը։ Դա մի բան է, որ պետքարտուղարն ուղիղ պնդել է նախագահի հետ զրույցում, և մենք ուրախ ենք տեսնել, որ նա համաձայնել է դրան: Մենք կաշխատենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ առաջիկա օրերին՝ հստակեցնելու, թե ինչպիսին է լինելու այդ առաքելությունը:

Բացի այդ, ի վերջո, մենք ուզում ենք տեսնել վերադարձ բանակցությունների սեղան, որտեղ նրանք կարող են հասնել արժանապատիվ, տևական խաղաղության»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է խոսնակը:

Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը մեծ ջանքեր է գործադրել կողմերի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ:

«Սակայն ի վերջո, նրանք պետք է համաձայնվեն խոսեն միմյանց հետ և հանգեն ինչ-որ կարգավորման: Դա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել՝ շարունակել խաղալ մեր դերը՝ այս գործընթացին աջակցելու համար»։

Անդրադառնալով վերջին շրջանում Ռուսասատնի ունեցած դերին, նա նշել է.

«Իհարկե, չեմ կարծում, որ Ռուսաստանն այստեղ արդյունավետ դեր է խաղացել անցած շաբաթվա ընթացքում։ Եղել են պահեր, երբ մենք ականատես ենք եղել, որ նրանք նպաստել են բանակցություններին, և մենք ողջունել ենք դա, բայց, անշուշտ, վերջին շաբաթվա ընթացքում նրանց դերն արդյունավետ չի եղել այս իրավիճակում»:

Նա նաև անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալմանը, նշելով. «Մենք տեղյակ ենք: Ուշադիր հետևում ենք իրավիճակին: Այսօր այլ մեկնաբանություն չունեմ»,- եզրափակել է Մեթյու Միլլերը:

Նախորդ Լուրը

Արցախի հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ․ հրամանագիր է ստորագրվել

Հաջորդ Lուրը

Արցախից բռնի տեղահանված 65036 անձ է ժամանել ՀՀ

Այլ Լուրեր

Ժամանց

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026
Անվտանգություն

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026
Իրան

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

03/02/2026
Հաջորդ Lուրը

Արցախից բռնի տեղահանված 65036 անձ է ժամանել ՀՀ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)