10-07-2026 / 22:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բազմաթիվ դիերի վրա առկա են խոշտանգումների և անդամախեղումների նշաններ․ ՄԻՊ

2023/10/19 17:02
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայից հետո հայտնաբերված և Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչների դիակներին առկա են խոշտանգումների և անդամախեղումների նշաններ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Վատ վերաբերմունքի բոլոր ձևերին, դեպքերին, խոշտանգումներին վերաբերող ՄԻՊ-ի նախնական զեկույցը՝ որպես հիմնական ապացույց օգտագործվել է Հաագայի դատարանում ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի կողմից, և հիմնական արձանագրումները հետևյալն են. կան ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բազմաթիվ մարմիններ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների կամ անդամախեղումների նշաններ, և սա վկայում է, որ այս անձինք, բնականաբար, ենթարկվել են իմ կողմից հիշատակված վերաբերմունքի կոնկրետ տեսակներին, ընդ որում՝ նրանց թվում կան երեխաներ, կանայք: Սա շատ կարևոր արձանագրում է, որը ՄԻՊ-ը ոչ միայն պարզապես բանավոր է իրականացրել, այլև անգլերեն հրապարակված զեկույցն ուղարկվել է բոլոր գործընկերներին, նաև ներկայացվել է Հաագայի դատարանում՝ որպես հիմնական ապացույց»,- ասաց Անահիտ Մանասյանը: 

ՄԻՊ-ն նաև անդրադարձավ Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավար անձանց։

«Իմ արձանագրումը հետևյալն է, որը ես միջազգային գործընկերներին եմ ներկայացնում. էթնիկ հայերի իրավունքների սահմանափակումը տեղի է ունենում միջազգային իրավական չափանիշների ակնհայտ խախտումներով. առաջին հերթին անմեղության կանխավարկածի սկզբունքը բոլոր մակարդակներում Ադրբեջանում խախտվում է այս անձանց նկատմամբ, որովհետև ի սկզբանե նրանց պիտակավորում են որպես հանցագործի՝ թե՛ պետական մակարդակում, թե՛ կոնկրետ քաղաքացիների կողմից: Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ արդար դատաքննության իրավունքի կարևոր տարրերից մեկը, բացի անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումից, անկողմնակալ և արդար դատարանի կողմից գործի քննությունն է, որն այս պայմաններում անհնար է երաշխավորել՝ հաշվի առնելով նաև հայատյացության հովանավորվող քաղաքականությունը, որն իրականացվում է Ադրբեջանում»,- եզրափակեց Մանասյանը։

Նախորդ Լուրը

Իրանը կոչ է արել իսլամական երկրներին անմիջապես խզել հարաբերություններն Իսրայելի հետ

Հաջորդ Lուրը

Հարյուրավոր ամերիկացի հրեաներ ի աջակցություն Գազայի բողոքի ակցիա են իրականացրել Կոնգրեսում. (տեսանյութ)

Այլ Լուրեր

ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Թուրքիա

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026
Կարևոր

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026
Հաջորդ Lուրը

Հարյուրավոր ամերիկացի հրեաներ ի աջակցություն Գազայի բողոքի ակցիա են իրականացրել Կոնգրեսում. (տեսանյութ)

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)