Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Սիրիայի նահանգում առնվազն 59 թուրք զինվոր է մահացել:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Անկարան կարող է անցնել միակողմանի գործողությունների սիրիական Իդլիբ նահանգում, եթե չկատարվեն Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նա խոսել է այդ մասին Մարտի 8-ին Ստամբուլում ՝ NTV հեռուստաընկերությամբ հեռարձակված ելույթի ժամանակ:
Նա մասնավորապես նշել է, որ Ռուսաստանի հետ համաձայնքգիր է կնքվել հետագա արյունահեղությունը կանխելու նպատակով։ Սակայն եթե ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն Թուրքիան, ըստ Էրդողանի, իրեն իրավունք է վերապահելու միակողմանի գործողություններ ձեռնարկելու և «տարածքը իր ձևով մաքրելու»։