ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջիմ Օ՛Բրայենը, ով աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնել է, որ Բաքվում դրական և կառուցողական հանդիպումներ է ունեցել։
«ԱՄՆ-ն ողջունում է Կենտրոնական բանկի կառավարչի և էներգետիկայի նախարարի այցերը: Պետքարտուղար Բլինքենն անհամբեր սպասում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալելու արտգործնախարարներ Բայրամովին և Միրզոյանին խաղաղ բանակցությունների համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է պաշտոնյան: