Թուրքիայի արտգործնախարարությունը դեկտեմբերի 8-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ու Հայաստանի միջև գերիների փոխանակման և հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերի վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվել է.
«Գոհունակություն ենք տածում Ադրբեջանի նախագահական վարչակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի կողմից տարածված համատեղ հայտարարությամբ հաղորդված, երկու երկրների միջև վստահությունը մեծացնող որոշ կոնկրետ քայլերի իրականացման որոշման կապակցությամբ, աջակցում ենք հավելյալ վստահությունը մեծացնող քայլերի յուրացման հարցում բանակցությունների/հանդիպումների շարունակման որոշմանը։
Ցանկանում ենք, որ պահ առաջ ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, որը հանդիսանալու է Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման համար կարևորագույն զարգացումներից մեկը»։
Նշենք, որ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանն ազատ է արձակել 32 հայ ռազմագերու, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի։