10-09-2026 / 11:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը խոստացել է յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար վճարել, եթե հանրապետականները հաղթեն ընտրություններում

2026/09/10 10:21
ԱՄՆ, Միջազգային, Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Հանրապետական կուսակցությունը հաղթանակ տանի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, յուրաքանչյուր չափահաս ամերիկացի կստանա 5000 դոլար։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Թրամփն այս առաջարկն արել է Հանրապետական կուսակցության միջանկյալ ընտրություններին նվիրված առաջին համաժողովի ժամանակ՝ այն անվանելով «Թրամփի դիվիդենտ»։ Միևնույն ժամանակ, դեռևս պարզ չէ, թե ինչպես կարող է իրականացվել այդ վճարումը և արդյոք այն իրավական հիմք կունենա։

«Reuters»-ի հաշվարկով՝ ԱՄՆ-ում մոտ 270 միլիոն չափահաս բնակչության պարագայում նման ծրագիրը կարող է արժենալ շուրջ 1.35 տրիլիոն դոլար։

Մոտ մեկ ժամ 45 րոպե տևած ելույթի ընթացքում Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության երկու տարիները «նախագահության պատմության մեջ ամենամեծ երկու տարիներն են»՝ այդպիսով իրեն կենտրոնական դեր վերապահելով առաջիկա ընտրարշավում։

«Եթե Ամերիկայի ապագան հանձնենք արմատական ձախ դեմոկրատներին, մեր երկիրը հաջորդ տասնամյակը կծախսի՝ պարզապես ոտքի կանգնելու համար։ Քվեարկեք հանրապետականների օգտին, և մենք սերունդների ընթացքում աշխարհին մեզնից հետք կթողնենք», – ասել է Թրամփը։

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններից առաջ նախատեսում է այցելել առանցքային նահանգներ և ընտրական շրջաններ։ Նա, դիմելով հանրապետական ընտրողներին, ասել է. «Ես խնդրում եմ ձեզ պատկերացնել, որ ես եմ քվեաթերթիկում»։

Tags: ԱՄՆԸնտրություններ
Նախորդ Լուրը

Նեթանյահու․ Իրանը մոտ է պարտությանը

Այլ Լուրեր

Իրան

Նեթանյահու․ Իրանը մոտ է պարտությանը

10/09/2026
ԱՄՆ

Պենտագոնը ծովային հետևակի նոր ստորաբաժանում կուղարկի Մերձավոր Արևելք

10/09/2026
Միջազգային

Ֆինլանդիան ավարտել է ՌԴ-ի հետ սահմանին 200 կմ երկարությամբ պատնեշի կառուցումը

09/09/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թրամփը խոստացել է յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար վճարել, եթե հանրապետականները հաղթեն ընտրություններում

10/09/2026

Նեթանյահու․ Իրանը մոտ է պարտությանը

10/09/2026

Պենտագոնը ծովային հետևակի նոր ստորաբաժանում կուղարկի Մերձավոր Արևելք

10/09/2026

Վրաստանից մեկնող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում

09/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)