20-11-2025 / 06:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել՝ ԶԼՄ-ների դեմ բռնաճնշումների ֆոնին

2023/12/14 17:52
Ադրբեջան, Անվտանգություն, Հասարակություն, Քաղաքականություն

Ադրբեջանում լրագրողների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների ֆոնին ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր AbzasMedia-ի հետ կապ ունեցող ադրբեջանցի լրագրողի:Այս մասին գրում է CivilNet-ը:

Հաղորդվել է, որ անկախ լրագրող Հաֆիզ Բաբալին ձերբակալվել է երեկ: Նա աշխատել է AbzasMedia-ի հետ:

Հարազատները պատմում են, որ ոստիկանները նրան բերման են ենթարկել Սումգայիթ քաղաքում գտնվող նրա բնակարանը խուզարկելուց հետո։ Բաբաևը մասամբ կույր է, ունի երեք երեխա։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 28-ին, Բաբալին հարցաքննվել էր որպես վկա AbzasMedia-ի մի քանի աշխատակիցների դեմ գործերով։ Abzas-ի չորս աշխատակիցներ՝ տնօրեն Ուլվի Հասանլին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզին, փոխտնօրեն Մահամմադ Կեկալովը և լրագրող Նարգիզ Աբսալամովան ձերբակալվել են Ադրբեջան մաքսանենգ արտարժույթ ներմուծելու մեղադրանքով:

Հարցաքննությունից հետո Բաբալին ասել է, որ իրեն հարցրել են AbzasMedia-ի կառավարման և ֆինանսների մասին:

«Ես օգտագործել եմ AbzasMedia-ն որպես հարթակ՝ իմ հետազոտական ​​և հետաքննական պատմությունները հրապարակելու համար, և կարծում եմ, որ դա ինձ հաջողվել է,- լրագրողներին նա ասել էր նոյեմբերի վերջին։- Այս հետաքննությունն ամբողջությամբ լուսաբանում և բացահայտում է Ադրբեջանի հասարակության թերություններն ու կոռուպցիան»։

Այդ ժամանակ Բաբալին AbzasMedia-ի նկատմամբ իշխանությունների ճնշումը վերագրել էր նոյեմբերի սկզբին իր արած հետաքննության հետ ընկերությունների մասին, որոնք, ենթադրվում է, կապված են Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևի հետ։ Ըստ հետաքննության՝ այդ ընկերությունները տիրացել էին Նախիջևանի նախկին ղեկավար Վասիֆ Թալիբովին պատկանող բանկին։

«Սա վերջին կաթիլն էր,- «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Բաբալին:- Այս պահին նրանք որոշել են, որ սրան պետք է վերջ դնել»:

AbzasMedia-ում ձերբակալություններից հետո ձերբակալվեցին նաև մի քանի այլ անձինք, որոնք կապված են Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների հետ:

Դրանց թվում են իրավապաշտպան և նախկին ոստիկան Իլհամիզ Գուլիևը, որը AbzasMedia-ին անանուն մեկնաբանություններ է տվել կասկածյալների վրա թմրանյութեր տեղադրելու ենթադրյալ պրակտիկայի վերաբերյալ: Գուլիևը ձերբակալվել է և մեղադրվում է մեծ քանակությամբ մետամֆետամին պահելու մեջ։

Ձերբակալվել են նաև Kanal 13 և Kanal 11 առցանց հեռուստաալիքների հիմնադիրները։ Առաջինին մեղադրանք է առաջադրվել առանց թույլտվության տուն կառուցելու, իսկ երկրորդին՝ շորթման համար։

Նախորդ Լուրը

Ադրբեջանն ընդունել է հունվարին ԱՄՆ-ում Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու հրավերը. Մարուքյան

Հաջորդ Lուրը

Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հասարակություն

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025
Հասարակություն

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025
Հաջորդ Lուրը

Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)