Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների կալանավորման վերջին միտումը խորապես մտահոգիչ է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը:
«Ընդամենը վերջին մեկ ամսվա ընթացքում մեկ տասնյակից ավելի նման գործիչներ են բերման ենթարկվել։
Դա անընդունելի է, և ԱՄՆ-ն կշարունակի Ադրբեջանի կառավարությանը կոչ անել հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները»,- շարունակել է Միլլերը: