Երևանում Իրանի դեսպանատան և Հայաստանի կառավարության ջանքերով Իրան է տեղափոխվել Հայաստանում ազատազրկված 6 իրանցի բանտարկյալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանությունը:
Նշվել է, որ բանտարկյալների տեղափոխությունը տեղի է ունեցել Իրանի և Հայաստանի միջև դատական համագործակցության և դատապարտյալների տեղափոխման մասին համաձայնագրի շրջանակներում։
Նույն շրջանակներում դեկտեմբերի 19-ին Երևան է տեղափոխվել Իրանում անազատության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացին։