17-06-2026 / 01:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը` հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի վերջին սադրանքների մասին

2020/03/11 10:20
Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի՝ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում ադրբեջանական դիպուկահարի կրակոցի հետևանքով հայ զինծառայողի զոհվելու կապակցությամբ տարածած հայտարարության մեջ: Հայտարարությունը` ստորև.

«Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.): Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Վերջին օրերին սա Ադրբեջանի հերթական փորձն է միտումնավոր կերպով սրելու իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին. մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել էին իրականացնել դիվերսիոն ներթափանցում Տավուշի շրջանում:

Ադրբեջանի պարբերական փորձերը սրելու իրավիճակը Հայաստանի հետ պետական սահմանին, ընդլայնելու լարվածության աշխարհագրությունը և չկիրառելու առկա լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմները վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ:

Ադրբեջանի նման գործողությունները փաստում են, որ ԼՂ խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդնումը կարևոր գերակայություն է, և այս ուղղությամբ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագա առաջմղման համար»,- նշված է հայտարարության մեջ:

Նախորդ Լուրը

Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով չեղարկել Է Նովրուզի տոնակատարությունը

Հաջորդ Lուրը

Թուրքիայում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակման 1-ին դեպքը

Այլ Լուրեր

Կարևոր

«Ջերմուկից» մինչև ձուկ. Ռուսական շուկայի փակ դռները և պետության առաջարկները

16/06/2026
Ադրբեջան

Ֆիդանն ու Լավրովը քննարկել են Հարավային Կովկասը

16/06/2026
ԱՄՆ

Թրամփ. Նեթանյահուն պետք է ավելի պատասխանատու լինի Լիբանանի հարցում

16/06/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակման 1-ին դեպքը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Ջերմուկից» մինչև ձուկ. Ռուսական շուկայի փակ դռները և պետության առաջարկները

16/06/2026

Ֆիդանն ու Լավրովը քննարկել են Հարավային Կովկասը

16/06/2026

Թրամփ. Նեթանյահուն պետք է ավելի պատասխանատու լինի Լիբանանի հարցում

16/06/2026

ՀՀ-ում 2026-ին կանխատեսվում է 6% տնտեսական աճ

16/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)