15-06-2025 / 19:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղության պայմանագրում պետք է տեսնենք այն հիմքերը, որոնց վրա պետք է ընթանա սահմանազատման գործընթացը․ Արարատ Միրզոյան

2024/01/10 14:21
Uncategorized, Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջանական խաղաղությունը  անպայման պետք է խարսխված լինի մի քանի հիմնարար սկզբունքների վրա, որպեսզի հետագայում պարարտ հող չստեղծվի էսկալացիայի կամ ագրեսիայի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Միրզոյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Հայաստանը ստացել էր Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որից հետո՝ հունվարի 4-ին, Հայաստանն Ադրբեջանին փոխանցել է իր առաջարկները։

«Չնայած երկկողմ հանդիպումների բացակայությանը՝ տեղի են ունեցել առաջարկների փոխանակումներ խաղաղության պայմանագրի շուրջ։ Մենք ստացել էինք Ադրբեջանի առաջարկները և հունվարի 4-ին փոխանցել ենք հայկական հերթական առաջարկները։ Կասեի, որ բովանդակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ տեսնում ենք որոշակի հետընթաց տեքստի որոշ մասերում և որոշակի առաջընթաց մի քանի այլ ուղղությամբ։ Եվ մենք շատ կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների վրա և ուղարկել ենք մեր առաջարկները, որոնք վստահ եմ, որ շատ կառուցողական են»,- ասաց Միրզոյանը։

Նախարարը խնդիրը ոչ այնքան հերթական առաջարկների, այս կամ այն հոդվածի հետընթաց կամ առաջընթաց, կառուցողական կամ ոչ կառուցողական լինելու մեջ է տեսնում, այլ սկզբունքների, որոնց վրա պետք է հենված լինի խաղաղությունը։

«Անկախ նրանից, թե տվյալ հերթական առաջարկի որևէ մի կոնկրետ հոդված առաջընթաց է, թե հետընթաց, վերջանական խաղաղությունը անպայման պետք է խարսխված լինի մի քանի հիմնարար սկզբունքների վրա։ Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը առանց որևէ այլևայլության, առանց որևէ երկիմաստության։ Սա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք, և վերջանական խաղաղության պայմանագիրը պետք է այս հստակությունն ապահովի։

Նաև, հասկանալիորեն, եթե երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթացը կարող է երկար ժամանակ տևել, առնվազն խաղաղության պայմանագրում պետք է տեսնենք այն հստակ հիմքերը, որոնց վրա պետք է հետագայում ընթանա սահմանազատման գործընթացը։ Սրանք այն հարցերն են, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չի կարող տեսնել և չի կարող թույլ տալ որևէ անորոշություն։ Նաև այն պատճառով, որ անորոշությունը մեծ հիմք է և պարարտ հող հետագա ագրեսիաների և էսկալացիաների համար։

Հետևաբար, եթե մենք խաղաղություն ենք հաստատում, մենք հաստատում ենք այնպիսի խաղաղություն, որը հնարավորինս դժվար կլինի կասկածի տակ դնել և խախտել»,- ընդգծեց Միրզոյանը։

Միրզոյանը նաև ներկայացրեց հաջորդ սկզբունքը, որը հայկական կողմը ուզում է տեսնել խաղաղության պայմանագրում՝ տարածաշրջանի տնտեսական կապուղիների և ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ հենվելով արդար և հիմնարար սկզբունքների վրա։

«Խաղաղությունը միայն կրակոցների բացակայությունը չէ։ Խաղաղությունը նաև բաց սահմաններն են և ապրանքների և մարդկանց տեղաշարժն է միմյանց տարածքով։ Դժվար է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից խոսել, երբ Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ։

Մենք շահագրգռված ենք կապուղիների ապաշրջափակմամբ, բայց մենք նաև վստահ ենք, որ այս ապաշրջափակումը պետք է տեղի ունենա մի քանի շատ պարզ, հիմնարար և արդար սկզբունքների հիման վրա»,-եզրափակեց Միրզոյանը։

Նախորդ Լուրը

Երևանում մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը

Հաջորդ Lուրը

ՀՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու քայլերն իրագործվում են Իրանի ազգային շահերին համապատասխան․ իրանական կայք

Այլ Լուրեր

Անվտանգություն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը

15/06/2025
Անվտանգություն

Իրանը հարվածել է Իսրայելի գիտահետազոտական ինստիտուտին՝ ի պատասխան իրանցի գիտնականների սպանության

15/06/2025
Ադրբեջան

Հետևողական աշխատանք է տարվում` կապված Երևանի և Բաքվի օդանավակայաններում երկու երկրների քաղաքացիների հայտնվելու առնչությամբ. ԱԱԾ

13/06/2025
Հաջորդ Lուրը

ՀՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու քայլերն իրագործվում են Իրանի ազգային շահերին համապատասխան․ իրանական կայք

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայել-Իրան պատերազմը շարունակվում է՝ պարունակելով տարածաշրջանային հակամարության վերածվելու մեծ ներուժ

15/06/2025

Իրանը կիրառել է «Խայբար» հրթիռը, Իսրայելի Բաթ Յամ քաղաքում ավերածություններ կան

15/06/2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը

15/06/2025

Իրանը հարվածել է Իսրայելի գիտահետազոտական ինստիտուտին՝ ի պատասխան իրանցի գիտնականների սպանության

15/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)