15-06-2026 / 16:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպել Բաքու

2026/06/15 15:23
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Հասարակություն

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։ Այս մասին հայտնում է News.am-ը:

«Ռուբենի խնդրանքով ես մտադիր եմ կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն, որը մոտ ապագայում կմեկնի Բաքու։ Գերիների համար սա հիշեցում է, որ նրանք մոռացված չեն։ Ես հավատում եմ, որ կարող ենք մարդ մնալ միայն այն դեպքում, եթե թույլ չտանք, որ անտարբերությունը դառնա նորմ, սովորական երևույթ, եթե, նույնիսկ ամենածանր հանգամանքներում, շարունակենք պահպանել կարեկցանքը, սերը և գթասրտությունը։

Ուզում եմ հավատալ, որ նույնիսկ այնտեղ, որտեղ քաղաքականությունը ոչնչացնում է վստահությունը, դեռ մնում է մարդկային քայլի հնարավորություն։ Առաջնորդներն ու հզոր պետությունները պատմության մեջ հիշվում են ոչ միայն իրենց հաղթանակներով, այլև իրենց իշխանության տակ հայտնված մարդկանց հանդեպ ցուցաբերած ողորմածությամբ։ Հենց այդպիսի արարքներն են մնում պատմության մեջ։

Այս նախաձեռնությունը քաղաքական ակցիա չէ: Սա բանտարկյալների ու նրանց ընտանիքների, նրանց ճակատագրով մտահոգ մարդկանց միջև առնվազն նվազագույն կապ վերականգնելու փորձ է։ Այդ կապն օգնում է մարդուն պահպանել իր արժանապատվությունը, առանց որի անհնար է խոսել հարևան ժողովուրդների միջև իրական և տևական խաղաղության մասին։

Այս առումով, հաջորդ երկու շաբաթների ընթացքում մենք հավաքում ենք աջակցության նամակներ և լուսանկարներ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների համար, որոնք ընտանիքների ծանրոցների հետ կփորձենք նրանց փոխանցել: Նամակները հնարավոր է ուղարկել հետևյալ հասցեով՝ [email protected]: Subject հատվածում խնդրում ենք գրել Letter of Support – Armenian Detainees: Եթե նամակն ուղղված է կոնկրետ անձի, խնդրում ենք ավելացնել նրա անունը Subject հատվածում։ Պատվիրակության կազմում ընդգրկված կանանց անունները կհրապարակվեն լրացուցիչ»,- հայտարարել է Զոնաբենդը:

Նախորդ Լուրը

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան դիտարկում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը

Հաջորդ Lուրը

Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Հարավային Կովկասի հետ կապված հարցեր

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Հարավային Կովկասի հետ կապված հարցեր

15/06/2026
Հայաստան

Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը

15/06/2026
ԱՄՆ

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությունը

15/06/2026
Հաջորդ Lուրը

Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Հարավային Կովկասի հետ կապված հարցեր

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Հարավային Կովկասի հետ կապված հարցեր

15/06/2026

Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպել Բաքու

15/06/2026

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան դիտարկում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը

15/06/2026

Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն

15/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)