05-06-2026 / 04:15
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր չէ ընդմիշտ օկուպացնել Գազան

2024/01/11 14:12
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելը մտադիր չէ Գազայի հատվածում իր ռազմական գործողության արդյունքներով մշտապես օկուպացնել անկլավը կամ տեղահանել տեղի պաղեստինցի բնակչությանը, մարտական գործողություններն իրականացվում են բացառապես ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ոչնչացման նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Ես ցանկանում եմ բացարձակ հստակություն մտցնել որոշ հանգամանքների վերաբերյալ. Իսրայելը մտադիր չէ ընդմիշտ օկուպացնել Գազան կամ տեղահանել նրա քաղաքացիական բնակչությանը: Իսրայելը պայքարում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների դեմ, այլ ոչ թե պաղեստինցի բնակչության դեմ, և մենք դա անում ենք միջազգային իրավունքին լիովին համապատասխան»,- հավաստիացրել է Նեթանյահուն, որի ելույթի տեսագրությունը տարածել է կառավարության ղեկավարի գրասենյակը։

Նրա խոսքով` Իսրայելի բանակը «հնարավոր ամեն ինչ անում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը նվազագույնի հասցնելու համար, մինչդեռ ՀԱՄԱՍ-ն անում է հնարավոր ամեն ինչ՝ դրանք առավելագույնի հասցնելու համար՝ օգտագործելով պաղեստինցի քաղաքացիական անձանց որպես կենդանի վահան»:

Ինչպես ընդգծել է Նեթանյահուն, այս ռազմական գործողության մեջ Իսրայելի նպատակն է «Գազայի հատվածը զերծ պահել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներից և ազատել [անկլավում պահվող իսրայելացի] պատանդներին»։

«Հենց դա ձեռք բերվի, Գազան կարող է ապառազմականացվել և ապաարմատականացվել՝ դրանով իսկ ստեղծելով ավելի լավ ապագայի հնարավորություն ինչպես Իսրայելի, այնպես էլ պաղեստինցիների համար», – Իսրայելի վարչապետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:  

Նախորդ Լուրը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ադրբեջանի մեղադրանքները և պահանջել ազատ արձակել իր քաղաքացուն

Հաջորդ Lուրը

Իրանական հետաուզություն․ Քերմանի ահաբեկչության հիմնական պլանավորողը Տաջիկստանի քաղաքացի է

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Լիբանանում ականանետային հարվածից ՄԱԿ-ի խաղաղապահ է զոհվել

04/06/2026
ԱՄՆ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ ԱՄՆ պետդեպարտամենտ

04/06/2026
ԱՄՆ

Արաղչի. Բեյրութի վրա ցանկացած հարձակում պատերազմի լիարժեք վերսկսմանը կհանգեցնի

04/06/2026
Հաջորդ Lուրը

Իրանական հետաուզություն․ Քերմանի ահաբեկչության հիմնական պլանավորողը Տաջիկստանի քաղաքացի է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում

04/06/2026

ՌԴ-ն խաղաղության պայմանագրի ստորագրման համար պատրաստ է հարթակ տրամադրել ՀՀ-ին և Ադրբեջանին. Գալուզին

04/06/2026

Թուրքիան բարեկարգում է դեպի Հայաստանի սահման տանող երթուղին

04/06/2026

ԵՄ-ի օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդերլանդների հետ

04/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)