05-12-2025 / 00:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը․ Ջեյմս Օ՛Բրայեն

2024/01/12 11:56
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև  կայուն և արժանապատիվ խաղաղությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։

«Մենք աջակցում ենք խաղաղության համաձայնագրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը։ Մեզ շատ է ոգեշնչում այն, որ նրանք շարունակում են երկկողմ հագեցած օրակարգ ունենալ և հասցեագրել այն  խնդիրները, որոնք կան նրանց միջև։ Դեռ աշխատանք կա անելու, և մենք պատրաստ ենք աջակցել՝ ինչով կարող ենք։ Մենք երկու երկրների հետ էլ լիարժեք հարաբերություններ ունենք, որոնք ներառում են տնտեսական կապերը, կապերն անվտանգության և քաղաքական ոլորտներում։ Մենք ցանկանում ենք, որ երկու երկրներն էլ շահեն խաղաղության համաձայնությունից, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ այն ճանապարհով, որն ամենաընդունելին կլինի։ Ես կարծում եմ, որ սա երկու կառավարությունների համար հերթական մեծ հնարավորությունն է ավելին անելու իրենց ժողովուրդների համար»,- հայտարարել է Օ’Բրայենը։

Նա հավելել է, որ Հայաստանում բարեփոխումների օրակարգը շատ տպավորիչ է։

Խոսելով Ադրբեջանի մասին՝  Օ’Բրայենը նախ հիշատակել է այդ երկրում առաջիկայում պլանավորված նախագահական արտահերթ ընտրությունների մասին, ապա ասել, որ կարող է խոսել այն դերի մասին, որ Ադրբեջանը ցանկանում է ունենալ տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցում։ ԱՄՆ պետքարտուղարի օգնականն ընդգծել է, որ խաղաղության համաձայնությունը կնպաստի այդ պլանների իրականացմանը։

«Հիմա մենք կցանկանայինք հնարավորություն ունենալ քննարկելու օրակարգի բոլոր հարցերը երկու երկրների հետ՝ սկսած մեր մտահոգություններից որոշ անձանց ձերբակալված լինելու առնչությամբ, վերջացրած երկկողմ հարցերից։ Մենք առաջ գնալու դեպքում լիարժեք օրակարգ կունենանք։ Բայց այս ամենը տեղի է ունենում երկու երկրների միջև ամուր և արժանապատիվ խաղաղության հաստատմանն աջակցելու լույսի ներքո»,- ասել է Ջեյմս Օ՛Բրայենը։

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ն և Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենի հութիների օբյեկտներին

Հաջորդ Lուրը

Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետը կապիտալ նորոգումից հետո պատրաստ է շահագործման

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետը կապիտալ նորոգումից հետո պատրաստ է շահագործման

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)