09-07-2026 / 21:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պակիստանը հետ է կանչել Իրանում իր դեսպանին

2024/01/17 18:07
Անվտանգություն, Իրան, Քաղաքականություն

Պակիստանը Թեհրանից հետ կանչել երկրի դեսպան Մուհամմադ Մուդասիր Տիպուին՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից Պակիստանի Բելուջիստանի նահանգի թիրախներին հրթիռային հարվածների պատճառով։ Այս մասին հայտարարել է Պակիստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մումթազ Զահրա Բալոչը։

«Անցած գիշեր Իրանի կողմից Պակիստանի ինքնիշխանության չհրահրված և աղաղակող խախտումը հակասում է միջազգային իրավունքին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին: Այդ հակաօրինական գործողությունը բացարձակապես անընդունելի է և ոչ մի արդարացում չունի: Պակիստանն իրեն իրավունք է վերապահում արձագանքելու այդ հակաօրինական գործողությանը: Հետևանքների պատասխանատվությունը կընկնի բացառապես Իրանի վրա», – ասել է նա:

Բալոչի խոսքով՝ համապատասխան բողոքի նոտան ուղարկվել է Իրանի կառավարությանը։

«Մենք նրանց տեղեկացրել ենք, որ Պակիստանը որոշել է հետ կանչել իր դեսպանին Իրանից, և որ Պակիստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, որը ներկայումս գտնվում է Իրանում, առայժմ կարող է չվերադառնալ (խմբ․՝ Իսլամաբադ)», – ասել է Բալոչը։

Նրա խոսքով՝ Իսլամաբադը նաև «որոշել է դադարեցնել Պակիստանի և Իրանի միջև բարձր մակարդակի ընթացիկ և մոտ ապագայում նախատեսված բոլոր այցերը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԻՀՊԿ-ն ԱԹՍ-ների և հրթիռների կիրառմամբ հարվածներ է հասցրել Պակիստանում «Ջեյշ ալ Ադլ» խմբավորման դիրքերին։ Խմբավորմանն Իրանում համարում են ահաբեկչական։

Նախորդ Լուրը

Փաշինյանը նշեց, թե ինչ պայմաններով է ՀՀ-ն պատրաստ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունն անշեղորեն զարգանում է. Հասանով

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԹՐԻՓՓ նախագիծը բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

09/07/2026
ԱՄՆ

Թրամփը պատրաստվում է Սիրիան հանել ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից

09/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն հավանություն է տվել Գերմանիային «Tomahawk» թևավոր հրթիռների վաճառքին. Մերց

09/07/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունն անշեղորեն զարգանում է. Հասանով

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն ու Հունաստանը քննարկում են տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները

09/07/2026

Էրդողան. Հարավային Կովկասի հարցը չի եղել իմ ու Թրամփի օրակարգում

09/07/2026

ԹՐԻՓՓ նախագիծը բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

09/07/2026

Թուրքիան բնակչության թվաքանակով աշխարհում 18-րդն է

09/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)