Ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելն անդրադարձել է Ադրբեջանում կայացած նախագահական արտահերթ ընտրություններին՝ դրանք որակելով ֆիկտիվ:
Լրագրողը նաև անդրադարձել է այն հանգամանքին, որ ընտրություններին մասնակցել է 125-ամյա տարեց կինը:
«Ադրբեջանական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ այս տարեց կինը, որին երեկ բերել էին քվեարկելու ֆիկտիվ ընտրություններում, 125 տարեկան է։ Փաստորեն, նա 9 տարով մեծ է, քան այս պահին գրանցված ամենատարեց կինը և 20 տարով մեծ է Ադրբեջանից»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Լինդսի Սնելը: