13-05-2025 / 14:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը պղծում է հայկական գերեզմանները Լեռնային Ղարաբաղում. Բելգիայում Հայաստանի դեսպան

2024/02/20 12:28
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Ադրբեջանը պղծում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի գերեզմանները և սկսել է ոչնչացնել շրջանի նախկին հայ բնակչությանը պատկանող կրոնական հուշարձանները։

Այդ մասին «Brussels Signal»-ի հետ զրույցում հայտնել է Բելգիայում Հայաստանի դեսպան, Եվրամիությունում Հայաստանի առաքելության ղեկավար Տիգրան Բալայանը՝  հավելելով, որ հայկական կողմն ունի բազմաթիվ տեսանյութեր և ֆոտոապացույցներ, թե ինչպես են ադրբեջանցիներն ավերում հայկական գյուղերի գերեզմանատներն ու եկեղեցիները։

Բալայանը հայտնել է, որ վանդալիզմի արդյունքում ավերվել է նաև իր հայրենի գյուղի եկեղեցին։ Ադրբեջանը հանել է նաև հայկական խորհրդանիշներն ավելի մեծ շենքերից։ «Լեռնային Ղարաբաղի բոլոր հայկական եկեղեցիներից բոլոր խաչերը հանվել են օկուպանտ զինվորների կողմից»,- ասել է նա։

Բելգիական լրատվամիջոցը նշել է, որ Բալայանի պնդումները կտրուկ հակադրվում են վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի պաշտոնյաների կողմից արված հայտարարություններին, և հավելել է, որ կովկասյան երկու երկրների միջև լարվածությունը կրկին սրվեց, երբ սահմանին տեղի ունեցած բախման հետևանքով սպանվեցին չորս հայ զինծառայողներ։

«Brussels Signal»-ի հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովն իր հերթին պնդել է, որ իր երկիրը հավատարիմ է մնում վիճելի տարածքում էթնիկ հայերի իրավունքների պաշտպանությանը, և հայտնել է, որ Ադրբեջանը կողջունի էթնիկ հայերի վերադարձը, ովքեր լքել են տարածաշրջանը՝ նկարագրելով նրանց որպես Ադրբեջանի քաղաքացիներ, ինչպես երկրի մյուս էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներն են:

Բալայանի հավաստմամբ՝ Ադրբեջանն իրականում աշխատել է կանխել էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ և վարել է հայ բնակչության էթնիկ զտման քաղաքականություն։ «Որոշ մարդկանց կողմից վերադառնալու փորձեր եղան, բայց նրանք մերժվել են Ադրբեջանի կողմից»,- ասել է Բելգիայում Հայաստանի դեսպանն ու Եվրամիությունում Հայաստանի առաքելության ղեկավարը։

Նախորդ Լուրը

Էրդողանը Ալիևի հետ հանդիպմանը խոսել է հայ-ադրբեջանական գործընթացից

Հաջորդ Lուրը

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը չի փախչել Եգիպտոս. ԶԼՄ

Այլ Լուրեր

Թուրքիա

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

13/05/2025
Ադրբեջան

UNICEF-ն Ադրբեջանում դադարեցնում է իր գործունեությունը

13/05/2025
Վրաստան

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025
Հաջորդ Lուրը

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը չի փախչել Եգիպտոս. ԶԼՄ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

13/05/2025

UNICEF-ն Ադրբեջանում դադարեցնում է իր գործունեությունը

13/05/2025

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

13/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)