20-11-2025 / 01:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ատելության քարոզն ադրբեջանցիներին հասցրել է չգիտակցված մոլագարության. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

2024/02/21 14:25
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է տասնամյակներ շարունակ Ադրբեջանում տիրապետող նեոազգայնական հակահայկականությունը: Այս մասին հայտարարություն է տարածել համահայկական միությունն՝ անդրադառնալով 20 տարի առաջ Գուրգեն Մարգարյանի սպանությանը:

«ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացի շրջանակներում 2004 թ․ փետրվարի 19-ին Բուդապեշում գտնվող հայազգի սպա Գուրգեն Մարգարյանը դաժանաբար սպանվեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից։ Ադրբեջանական էքստրեմիզմի վառ ներկայացուցիչ Սաֆարովը կացնի 16 հարված էր հասցրել քնած հայ սպային՝ դատավարության ընթացքում անգամ չզղջալով իր կատարած հանցանքի համար։ Սակայն նման անմարդկային գործելակերպը խնդրի միայն մի կողմն է։ Հունգարական դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովն ընդամենը 8 տարի անց արտահանձնվեց Ադրբեջանին՝ պատժի մնացյալ մասը այնտեղ կրելու, մինչդեռ Ադրբեջան հասնելուց անմիջապես հետո Սաֆարովը պետական մակարդակով հերոսացվեց՝ արժանանալով ամենաբարձր պատիվներին։ 

Սա պարզ վկայությունն է այն բանի, թե հակահայկականությունը և հայ ազգի նկատմամբ էթնիկ ատելությունը ինչ մակարդակի վրա են գտնվել Ադրբեջանում դեռ 2004 թվականը։ Ատելության քարոզը ադրբեջանցիներին հասցրել է չգիտակցված մոլագարության՝ մի քանի միլլիոն մարդու վերածելով հակահումանիստական գաղափարների և դրանց գործնական կիրառմանը ամեն վայրկյան պատրաստ զանգվածի, որին քաղաքակրթական զարգացումը պարզապես շրջանցել է։ Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում «ռամիլսաֆարովությունը» դարձավ ադրբեջանական երիտասարդության դաստիարակության լոկոմոտիվը, թեև նմանատիպ վայրագություններն ամենևին խորթ չէին այդ հանրությանը։ 1988 թվականին՝ Սումգայիթի, 1990 թվականին՝ Բաքվի, 1992 թվականին՝ Մարաղայի  և այլ հայաբնակ վայրերի ցեղասպանական գործողությունները անձնային անհատական մակարդակում կրում էին միևնույն ձեռագիրը։ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը տեղայնացված ցեղասպանության գաղափարախոսություն է կրում, քանի որ Ռամիլ Սաֆարովը առաջնորդվել է ոչ թե անձնական, այլ ազգամիջյան թշնամանքով, ինչը վկայում է, որ նման արարքը կարող է տարածելի լինել ինչպես մեկ, այնպես էլ հայ ազգի ցանկացած ներկայացուցչի և ներկայացուցիչների վրա աշխարհի ցանկացած վայրում։ 

Նման քաղաքականության արդյունքները սպասեցնել չտվեցին։ Միայն այսպիսի ռասիզմով տառապող պետությունը կարող էր 10-ամսյա շրջափակման ենթարկել ավելի քան 100 հազար մարդկանց, որոնցից մոտ 30 հազարը երեխաներ էին, միայն այսպիսի հիմքերի վրա կառուցված պետությունը կարող էր ռազմական գործողությունների դիմել հումանիտար աղետի մեջ գտնվող հայության դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, միայն այսպիսի պետությունը կարող էր մի քանի օրում էթնիկ զտում իրականացնել՝ հայաթափելով ողջ Լեռնային Ղարաբաղը։ Այս ամենը բնավ տարօրինակ չի թվա, եթե վերհիշենք, որ այս գործողություններն առաջնորդել է Արևելքի բռնապետության այնպիսի վառ ներկայացուցիչ, ինչպիսին իր պաշտոնավարման երրորդ տասնամյակը սկսած Իլհամ Ալիևն է, ով պատերազմը համարում է իր քաղաքական առաքելությունը, ով «սատանաներ» է համարում նրանց, ում ամիսներ առաջ խաղաղ ինտեգրացիայի խոստումներ էր տալիս»,- ասված է հայտարարության մեջ:

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է տասնամյակներ շարունակ Ադրբեջանում տիրապետող նեոազգայնական հակահայկականությունը, որի դրսևումներն են և՛ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի, և՛ Լեռնային Ղարաբաղի հայաթափումն ու հայրենազրկումը՝ ուղեկցող բազմաթիվ իրողություններով հանդերձ։ 

Նախորդ Լուրը

Ադրբեջանցի Քամիլ Զեյնալլըի նկատմամբ հայտարարված է միջպետական հետախուզում. ՀՀ ՆԳՆ

Հաջորդ Lուրը

Իսրայելցի պատանդները կվերադառնան միայն ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո. Իսրայելի ֆինանսների նախարար

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Հաջորդ Lուրը

Իսրայելցի պատանդները կվերադառնան միայն ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո. Իսրայելի ֆինանսների նախարար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)