Հրապարակվել է երջանկության ամենամյա զեկույցը (World Happiness Report), համաձայն որի՝ առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ֆինլանդիան: Առաջին եռյակում են նաև Դանիան և Իսլանդիան։ Ի դեպ, Ֆինլանդիան 7-րդ տարին անընդմեջ ճանաչվում է աշխարհի ամենաերջանիկ երկիրը։
Զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը, Թուրքիան՝ 98-րդ, Ադրբեջանը՝ 101-րդ, իսկ Ռուսաստանը՝ 72-րդ հորիզոնականը: Նշենք, որ նախորդ տարի Հայաստանը զեկույցում զբաղեցրել էր 72-րդ տեղը։
Երջանկության համաշխարհային զեկույցը հրապարակվում է ամեն տարի՝ սկսած 2012 թվականից։ Այն կազմելիս հետազոտողները հաշվի են առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, սոցիալական աջակցության մակարդակը, կյանքի տեւողությունը, քաղաքացիական ազատությունների հարգումը, աշխատանքի անվտանգությունը, կոռուպցիայի մակարդակը, ինչպես նաեւ հասարակական կարծիքի հարցումների արդյունքները։