19-11-2025 / 18:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան բազմոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր

2024/03/25 17:22
Հայաստան, Վրաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: 

Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը: Հաջորդիվ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:  

«Վարչապետ Կոբախիձե, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությունը մեր հանրապետությունում, մեր մայրաքաղաքում։ Թույլ տվեք ևս մեկ անգամ անձնապես շնորհավորել Ձեզ եղբայրական Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ հույսով և վստահությամբ, որ մեր կառավարությունները կհամագործակցեն՝ բարձրացնելու և զարգացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում։  Ուրախ եմ, որ հենց նոր քննարկեցինք Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական երկխոսության մասին մեր հռչակագիրը և վերահաստատեցինք, որ կշարունակենք հասցեագրել այն օրակարգը, որը տեղ է գտել այդ հռչակագրի մեջ։ Ձեր այցը շատ կարևոր է, սա Ձեր առաջին այցն է Հայաստան։ Վստահ եմ շատ ակտիվ համագործակցություն ու երկխոսություն կունենանք, ներառյալ ակտիվ երկկողմ այցեր։ Այսպիսով, ողջունում եմ Ձեզ մեր երկրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առանձնազրույցի ընթացքում ասել է Հայաստանի վարչապետը:

Իրակլի Կոբախիձեն իր հերթին նշել է.

 «Պարոն վարչապետ, շնորհակալ եմ ինձ և իմ պատվիրակությանը հյուրընկալելու համար։ Մեզ համար կարևոր է էլ ավելի առաջ մղել երկու երկրների միջև հարաբերությունները։ Վերջերս ունեցել ենք կարևոր զարգացումներ, մեզ հաջողվել է համագործակցությունը տանել դեպի ռազմավարական գործընկերություն։ Կարևոր է օգտվել այս նոր իրավիճակից և զարգացնել համագործակցությունը բոլոր  ուղղություններով։ Մենք կիսում ենք նույն արժեքները և կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ մեր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամուր աջակցության համար։ Իհարկե, մենք հաստատակամ դիրքորոշում ունենք Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում։ Քաղաքական համագործակցությունը շատ լավ մակարդակի վրա է, բայց միշտ կա հնարավորություն՝ այն առավել խորացնելու, նույնը վերաբերում է տնտեսական հարաբերություններին»:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան բազմոլորտ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումները ռազմավարական գործընկերության հռչակագրի շրջանակում փոխգործակցությունն ամրապնդելու ուղղությամբ:  Զրուցակիցները կարևորել են փոխգործակցության զարգացումը բոլոր ուղղություններով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու հումանիտար բնագավառներում: Երկու երկրների վարչապետներն ընդգծել են առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբխաիձեն քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ևս: ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ուղղությամբ վերջին զարգացումները: Երկուստեք ընդգծվել է պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանության կարևորությունը:   

Նախորդ Լուրը

Պապիկյանը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող հավաքների ընթացքում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին

Հաջորդ Lուրը

Հայաստանն ու Ռուսաստանը մնում են եղբայրական երկրներ՝ չնայած հարաբերություններում առկա դժվարություններին   

Այլ Լուրեր

Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Հայաստան

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

19/11/2025
Վրաստան

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Հաջորդ Lուրը

Հայաստանն ու Ռուսաստանը մնում են եղբայրական երկրներ՝ չնայած հարաբերություններում առկա դժվարություններին   

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)