Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է տարածաշրջանի իրավիճակին։
Ըստ «Tasnim»-ի՝ Քանանին նշել է, որ Հարավային Կովկասում անվտանգությունն Իրանի կարևոր առաջնահերթություններից է, ապա ավելացրել. «Հարավային Կովկասի անվտանգությունն ազդում է ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա, և ցանկացած անկայունություն ազդում է տարածաշրջանի անվտանգության վրա: Օտար ուժերի մուտքը տարածաշրջան և նրանց ռազմական ներկայությունը չի նպաստելու խաղաղությանն ու անկայունությանը և ռազմականացման ամրապնդմանն ուղղված ցանկացած մոտեցում տարածաշրջանում անվտանգային իրադրությունն ավելի է բարդացնելու և վնաս է հասցնելու խաղաղության հաստատման գործընթացին: Իրանը նման բան չի ընդունում, և ենթադրում ենք՝ տարածաշրջանի երկրները ևս հակված չեն այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որոնք ավելի կբարդացնեն իրավիճակը: Իրանի մոտեցումը հակամարտող կողմերի միջև երկկողմ և տարածաշրջանային մեխանիզմների միջոցով բանակցություններն են»: