Քուվեյթի ԱԳՆ-ը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը որոշ հատվածներում սահմանների սահմանազատման, ինչպես նաև մնացած այլ հատվածներում երկու երկրների միջև սահմանազատման ուղղությամբ տարվող ջանքերի շարունակականությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Քուվեյթի արտգործնախարարությունը:
Նախարարությունը հաստատել է հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կարևորությունը՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը, որոնք «արտացոլում են երկու ղեկավարությունների իմաստությունը և տարածաշրջանի կայունության վերաբերյալ նրանց անհանգստությունը»:






