Ալժիրում ՀՀ նորանշանակ դեսպան Հրաչյա Փոլադյանը Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբուին է հանձնել իր հավատարմագրերը:
Ինչպես գրում է ալժիրական պետական լրատվամիջոցը, Փոլադյանը հավելել է, որ Ալժիրի նախագահի հետ քննարկել են երկկողմ հարաբերությունները: ՀՀ դեսպանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունն՝ արաբական բոլոր երկրների՝ հատկապես Ալժիրի հետ ամուր հարաբերություններ զարգացնել:
Փոլադյանը նշել է, որ Հայաստանն ընդհանուր առմամբ կայուն հարաբերություններ ունի արաբական երկրների հետ՝ ավելացնելով, որ պատիվ ունի ներկայացնել Հայաստանն Ալժիրում:
Նշենք, որ Հրաչյա Փոլադյանը նաև Եգիպտոսում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Կահիրե նստավայրով:






