19-05-2026 / 17:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը երկարատև հանդիպում են ունեցել

2024/05/14 16:01
Անվտանգություն, Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ՛Բրայենի հետ: Տեղեկությունը փոխանցում է Վրաստանի կառավարությունը:

Տեղի է ունեցել երկարատև հանդիպում, որի ընթացքում կողմերը անկեղծ զրույց են ունեցել վրաց-ամերիկյան հարաբերությունների բոլոր հարցերի, այդ թվում՝ Վրաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում զարգացած գործընթացների շուրջ։ Վրաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կիսել են իրենց մտահոգություններն այս գործընթացների վերաբերյալ։

Իրակլի Կոբախիձեն Ջիմ Օ’Բրայենին մեկնաբանել է նաև «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը և ընդգծել, որ անհրաժեշտ է ուշադիր դիտարկել միջազգային գործընկերների բոլոր իրավական մեկնաբանությունները: Նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ գործընկերության խորացմամբ, ինչը պահանջում է փոխադարձ ջանքեր և արդար հարաբերություններ։

Նշենք, որ ավելի վաղ Իրակլի Կոբախիձեն Ջիմ Օ’Բրայենի այցի հետ կապված հայտարարել էր, որ իշխող «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման խնդրանք է եղել, որը մերժվել է՝ պատճառաբանելով, որ Իվանիշվիլին չի կարող որևէ հանդիպում անցկացնել շանտաժի ու պատժամիջոցների սպառնալիքով։

Նախորդ Լուրը

Ռաֆահի վրա Իսրայելի հարձակումը փակուղի է տարել բանակցությունները ՀԱՄԱՍ-ի հետ. Կատարի վարչապետ

Հաջորդ Lուրը

Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը

Այլ Լուրեր

Հայաստան

Հայ-վրացական սահմանին նոր համատեղ անցակետ կգործի

19/05/2026
Ադրբեջան

Վրաստանն ու Ադրբեջանը 20 տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը

19/05/2026
Ադրբեջան

Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը ասել է, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը

19/05/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանը սկսում է միջուկային ուժերի լայնածավալ զորավարժություններ

19/05/2026

Հայ-վրացական սահմանին նոր համատեղ անցակետ կգործի

19/05/2026

Ուժգին հրդեհներ Կալիֆորնիայում

19/05/2026

Բելառուսը Բաքվի հետ համատեղ նախագծեր կիրականացնի Լեռնային Ղարաբաղում

19/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)