26-08-2026 / 10:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռաֆահի վրա Իսրայելի հարձակումը փակուղի է տարել բանակցությունները ՀԱՄԱՍ-ի հետ. Կատարի վարչապետ

2024/05/14 15:52
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելի ռազմական գործողությունները Ռաֆահում հետընթաց են տարել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները: Այս մասին Կատարի տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետ շեյխ Մուհամմադ բին Աբդուլռահման Ալ-Թանին՝ հավելելով, որ բանակցությունները «գրեթե փակուղի են մտել»:

«Հատկապես վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք տեսանք, որ որոշակի թափ կա [խմբ.՝ բանակցություններում], բայց, ցավոք, ամեն ինչ ճիշտ ուղղությամբ չընթացավ. հենց հիմա մենք գրեթե փակուղային վիճակում ենք», – հայտարարել է Կատարի վարչապետը:

Ալ-Թանին ավելացրել է, որ Ռաֆահում ընթացող գործողությունները հետ են մղում բանակցությունները:

«Չկա հստակություն իսրայելական կողմից, թե ինչպես կարելի է դադարեցնել պատերազմը։ Չեմ կարծում, որ նրանք սա որպես տարբերակ են դիտարկում… նույնիսկ այն ժամանակ, երբ մենք խոսում ենք գործարքի մասին և գնում ենք դեպի պոտենցիալ զինադադար»,- ասել է Կատարի վարչապետը։

Նա հիշատակել է իսրայելցի քաղաքական շատ գործիչների հայտարարությունները՝ համաձայն որոնց Իսրայելի ԶՈՒ-ն շարունակելու է պատերազմը:

«Հստակություն չկա, թե ինչ տեսք կունենա Գազան սրանից հետո»,- ասել է Ալ-Թանին:

Նախորդ Լուրը

Ադրբեջանում երկարաձգել են Արկադի Ղուկասյանի կալանքը

Հաջորդ Lուրը

Վրաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը երկարատև հանդիպում են ունեցել

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ-ն առայժմ չի պատրաստվում նոր հարվածներ հասցնել Իրանին. Axios

26/08/2026
Իրան

Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով ժամանակավոր միջանցք ստեղծել

26/08/2026
ԱՄՆ

Չինաստանը կպաշտպանի իր շահերը Վաշինգտոնի նոր հակաիրանական պատժամիջոցներից. ԱԳՆ

25/08/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը երկարատև հանդիպում են ունեցել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ-ն առայժմ չի պատրաստվում նոր հարվածներ հասցնել Իրանին. Axios

26/08/2026

Արսեն Գալստյանը պայմանագիր է կնքել «Սյունիք» ֆուտբոլային ակումբի հետ

26/08/2026

Ադրբեջանի ՊՍԾ-ում 18-ամյա զինծառայող է մահացել

26/08/2026

Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով ժամանակավոր միջանցք ստեղծել

26/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)