20-05-2025 / 03:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Իշխանության գալու ճանապարհին ադրբեջանցիները չեն խորշել անգամ սեփական ժողովրդին ոչնչացնելուց». «Գեղարդ» հիմնադրամն՝ Ալիևին վերջին հայտարարությանը

2024/05/31 15:46
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

«Գեղարդ» հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուում իրագործված բարբարոսությունները և ներողություն խնդրի»։

«Գեղարդ» հիմնադրամի հայտարարությունը՝ ստորև.

«Օրերս Արցախում` բռնազավթված Իվանյանում (Խոջալու), Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Հայաստանն ինքը պետք է ճանաչի Խոջալուում իրագործված բարբարոսությունները և ներողություն խնդրի մեզանից»:

Արցախյան շարժման շրջանում Խոջալուն ռազմավարական կարևոր դիրք էր զբաղեցնում: 1988-1991 թվականների ընթացքում Խոջալուի ադրբեջանական բնակչությունը ամեն կերպ խոչընդոտում էր հայերի տեղաշարժը, բեռնափոխադրումները, իրականացնում էր հայ բնակիչների առևանգումներ, հայկական գյուղերի կողոպուտ և գնդակոծում: Այդ ընթացքում Խոջալուից և Շուշիից չէին դադարում տարբեր զինատեսակներով հարձակումները հայկական բնակավայրերի վրա (մասնավորապես` մայրաքաղաք Ստեփանակերտի), ուստի Արցախի ազատագրական ուժերի համար մեծ կարևորություն էր ստացել Խոջալուի և Շուշիի ազատագրումը:

1992 թ․ փետրվարին` ռազմական գործողությունների ընթացքում, հայկական ուժերը մարդասիրական միջանցք են տրամադրում Խոջալուի ադրբեջանցի բնակիչներին` բնակավայրից դուրս գալու համար: Սակայն, Աղդամի մոտակայքում գտնվող Շելլի բնակավայրի մոտ ադրբեջանական Ազգային ճակատի զինյալները գնդակոծում են Խոջալուից դուրս եկած ադրբեջանցիներին, այնուհետև` անարգում դիակները (այս տեղեկատվությունն ստանում ենք ադրբեջանցի հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաևի` երկու օր տարբերությամբ կատարված նկարահանումներից):

Այս դեպքերից օրեր անց Ադրբեջանը կատարվածը ներկայացնում է` որպես հայերի կողմից իրականացրած խաղաղ բնակչության «ցեղասպանություն»:

Տարիներ շարունակ ադրբեջանցիների կողմից տարածվող այս շինծու թեզն այսօր շրջանառվում է նաև պետական մակարդակով:

Այն, որ այդ վայրագությունները կազմակերպված են եղել ադրբեջանցիների կողմից, վկայում են ոչ միայն Խոջալուից փրկված ականատեսներն, այլև` Ադրբեջանի նախկին ղեկավար Այազ Մութալիբովը` «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում: Ըստ նրա` Խոջալուի բարբարոսությունը կազմակերպված է եղել ինչ-որ ուժերի կողմից` իրեն վարկաբեկելու և իր հրաժարականը պահանջելու համար:

Փաստորեն` ներքաղաքական խարդավանքների արդյունքում` իշխանության գալու ճանապարհին ադրբեջանցիները չեն խորշել անգամ սեփական ժողովրդին ոչնչացնելուց:

Իրականում` Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Արցախում և իրենց վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում հայերի ջարդեր ու կոտորածներ իրականացրած ադրբեջանական, հատկապես` Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմը և հենց ինքը` Ադրբեջանի ղեկավարը,  պետք է ներողություն խնդրեն և ընդունեն արցախահայության կամարտահայտությունը` ապրելու իր հայրենիքում` ազատ և անկախ»:

Նախորդ Լուրը

Իրանն ու Ադրբեջանը համաձայնել են Արաքս գետի ջրային ռեսուրսների շահագործման հարցում

Հաջորդ Lուրը

Հայաստանը ԵԱՏՄ շուկա արտահանումն ավելացրել է 14 անգամ․ ՌԴ վարչապետ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Կայացել է ադրբեջանա-իրանական զորավարժությունների պաշտոնական բացումը

19/05/2025
Թուրքիա

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

19/05/2025
Թուրքիա

Հնդկաստանը բոյկոտ է սկսել թուրքական «LC Waikiki»-ի դեմ

19/05/2025
Հաջորդ Lուրը

Հայաստանը ԵԱՏՄ շուկա արտահանումն ավելացրել է 14 անգամ․ ՌԴ վարչապետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կայացել է ադրբեջանա-իրանական զորավարժությունների պաշտոնական բացումը

19/05/2025

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

19/05/2025

Հնդկաստանը բոյկոտ է սկսել թուրքական «LC Waikiki»-ի դեմ

19/05/2025

Թուրք-ամերիկյան բանակցություններ Վաշինգտոնում

19/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)