31-05-2026 / 18:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը պատրաստ է առաջիկա ամսվա ընթացքում ամբողջացնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը

2024/06/20 17:20
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

 Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Երևանը պատրաստ է առաջիկա ամսվա ընթացքում ավարտին հասցնել Բաքվի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի նախագիծը։ Այս մասին հայտարարել է Արարատ Միրզոյանը՝ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես իմ գործընկերոջը ներկայացրի այն, թե որտեղ ենք հասել մեր հարևանների հետ հարաբերությունների վերականգնման գործընթացում, ինչպես նաև ներկայացրեցի ջանքերը՝ Հարավային Կովկասում տևական կայունություն կառուցելու ուղղությամբ։ Ինչպես տեղյակ եք, մենք Ադրբեջանի հետ սկսել ենք սահմանների սահմանազատման գործընթացը՝ հիմնված  1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- ասաց Արարատ Միրզոյանը։ 

Միրզոյանը կարևոր համարեց Ադրբեջանի հետ մեկնարկած սահմանազատման գործընթացի շարունակականությունը և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատումը։ 

«Շատ կարևոր է նաև ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը։ Մենք ադրբեջանական կողմին հղել ենք շատ կառուցողական առաջարկներ, և պատրաստ ենք վերջնականացնել և եզրափակել պայմանագիրն առաջիկա ամսվա ընթացքում, ինչպես մենք արդեն առաջարկել ենք»,- ընդգծեց նախարար Միրզոյանը՝ շեշտելով, որ Հայաստանն այս հարցի շուրջ Ադրբեջանի կողմից որևէ արձագանք չի ստացել։

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանն առաջ է բերում նոր օրակարգեր, որոնք առնվազն հարցեր են առաջացնում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ այդ երկրի անկեղծության վերաբերյալ։

Խոսելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օրակարգի և տնտեսական զարգացման մասին՝ Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ լիտվացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը՝ ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ 

«Կասկած չկա, որ եթե այդ նախագիծն իրականություն դառնա, ապա կարող է նշանակալի օգուտներ բերել ինչպես մեր տարածաշրջանին, այնպես էլ դրանից դուրս»,- եզրափակեց Միրզոյանը։ 

Նախորդ Լուրը

Ադրբեջանական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց ԼՂ-ի ամբողջ էթնիկ հայ բնակչությունը. ՀՀ ՄԻՊ

Հաջորդ Lուրը

Բլինքենը կրկին հորդորել է Ալիևին անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին

Այլ Լուրեր

Անվտանգություն

Նեթանյահուն հրահանգել է ընդլայնել Գազայի նկատմամբ վերահսկողությունը՝ հասցնելով այն 70 տոկոսի

29/05/2026
Հայաստան

Պեսկովն անդրադարձել է Հայաստանի հետ գազային համաձայնագրերի չեղարկման հավանականությանը

29/05/2026
Հայաստան

Մատենադարանում ցուցադրվում են Արտաշատի ութանիստ եկեղեցու բացառիկ գտածոները

29/05/2026
Հաջորդ Lուրը

Բլինքենը կրկին հորդորել է Ալիևին անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նեթանյահուն հրահանգել է ընդլայնել Գազայի նկատմամբ վերահսկողությունը՝ հասցնելով այն 70 տոկոսի

29/05/2026

Պեսկովն անդրադարձել է Հայաստանի հետ գազային համաձայնագրերի չեղարկման հավանականությանը

29/05/2026

Մատենադարանում ցուցադրվում են Արտաշատի ութանիստ եկեղեցու բացառիկ գտածոները

29/05/2026

Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի ազդեցությունը Հայաստանի վրա

29/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)