19-06-2025 / 07:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողան․ «Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով կհաստատվի մշտական խաղաղություն»

2024/07/12 23:16
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վերադառնալով Վաշինգտոնից, որտեղ այցելել էր ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե «Իրանում նախագահ փոխվեց, Հայաստանում Փաշինյանը խաղաղությանը կողմ նախադասություններ է կազմում։ Թուրքիա֊Ադրբեջան հեռանկարն ուր որ է Կովկասում խաղաղություն կբերի… Այս համատեքստում ի՞նչ կասեք Հայաստան֊Ադրբեջան խաղաղության պայմանագրի և Զանգեզուրի միջանցքին Իրանի դիրքորոշման վերաբերյալ։ Դուք ակնարկել էիրք, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստերագրեն այդ տարածաշրջանում լիովին խաղաղության մթնոլորտ է լինելու և գուցե Հայաստան֊Թուրքիա սահմանը կարող է բացվել։ Հնարավո՞ր է դրա մասին մտածել», Էրդողանը պատասխանել է․

«Ինչո՞ւ չպետք է մտածենք։ այսինքն՝ մենք այս մասին արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին։ Այժմ մենք պետք է բոլոր առագաստները ուղղենք դեպի խաղաղություն: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով կհաստատվի մշտական խաղաղություն: Թուրքիան ամբողջ սրտով աջակցում է այդ խաղաղությանը: Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր քայլ կլինի այս խաղաղության համաձայնագրի ամրապնդման և ավարտին հասցնելու համար: Այս քայլերը դրական ներդրում կունենան ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի, Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրների բարգավաճման և խաղաղության գործում Այս տարածաշրջանից լավ լուրերի հույս ունենք, կարևոր է, որ մյուս երկրները նման մոտեցում ցուցաբերեն և նպաստեն խաղաղության գործընթացին»:

Էրդողանն նշել է նաև, որ Իրանի նախագահի հետ հանդիպմանը «Զանգեզուրի միջանցքը չի քննարկվել».

«Մենք միայն քննարկել ենք, թե ինչպես է նա հաղթել ընտրություններում», -նշել է նա։

Էրդողանը նաև իր մտադրությունն է հայտնել ամրապնդել թուրք-իրանական հարաբերությունները՝ ասելով. « Զանգեզուրի միջանցքը ռազմավարական միջանցք է, որը օգուտ կբերի բոլորին, հատկապես Ադրբեջանին, Հայաստանին և Իրանին, և երբ այս միջանցքը գործարկվի, Իրանը և Ադրբեջանը երկուսն էլ կհանգստանան: Այս միջանցքը շատ կարևոր է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար։ Հուսանք, երբ այնտեղ երկաթուղային համակարգը գործարկվի, Ադրբեջանը շատ ավելի հանգիստ կլինի»։

Նախորդ Լուրը

Տանձիկյան. «Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու համար ինչի՞ է սպասում»

Հաջորդ Lուրը

Մահափորձ Դոնալդ Թրամփի դեմ (Տեսանյութ)

Այլ Լուրեր

Թուրքիա

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025
Թուրքիա

Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է Վան

18/06/2025
Հայաստան

Ուրուգվայում տեղի է ունեցել Թումո կենտրոնի հիմնարկեքի արարողությունը

18/06/2025
Հաջորդ Lուրը

Մահափորձ Դոնալդ Թրամփի դեմ (Տեսանյութ)

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025

Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է Վան

18/06/2025

ԱԷՄԳ-ը չունի որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ջանքերի վերաբերյալ. Գրոսսի

18/06/2025

Իսրայելի «Arrow» հակահրթիռների պաշարներն սպառվում են. WSJ

18/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)