Իսրայելական «Jerusalem Post» թերթում հրապարակվել է վերլուծություն Անկարա-Դամասկոս հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը։
Վերլուծությունում նշվել է, որ այդ գործընթացը նպաստելու է հակաիսրայելական ճակատի ուժեղացմանը:
Մերձավոր Արևելքի լուրերի գլխավոր խմբագիր Սեթ Ֆրանթզմանի կողմից գրված վերլուծության մեջ շեշտվում է, որ երկու երկրների միջև հարաբերությունների վերակազմավորումը տարածաշրջանում նոր զարգացումների պատճառ կարող է դառնալ:
Բացի այդ ընդգծվել է, որ Սիրիա-Թուրքիա մերձեցումը կարող է ավելացնել Իսրայելի և Թուրքիայի միջև առկա հարաբերություններում եղած լարվածությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս կայացած «Հյուսիսատլանտյան (ՆԱՏՕ-NATO) անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովից» վերադառնալիս էր հայտարարել, որ ամեն պահի կարող է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հանդիպման հրավեր ուղարկվել:
Ավելի վաղ Ասադն էր հայտարարել նաև, թե թե ինքը բաց է Սիրիա-Թուրքիա հարաբերությունների կարգավորման տեսանկյունից ամեն տեսակ նախաձեռնության՝ շեշտելով ինքնիշխանության նկատմամբ հարգանքի մասին պարտադիր պայմանը: