14-06-2026 / 11:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ-ն ու Արևմուտքը բանտարկյալների մասշտաբային փոխանակում են իրականացրել Անկարայում

2024/08/01 23:12
Թուրքիա, Կարևոր, Քաղաքականություն

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) հայտարարել է, որ ինքն է համակարգել կալանավորների լայնածավալ փոխանակումը, որում ներգրավված են միանգամից հինգ պետություններ՝ մի կողմից՝ Ռուսաստանը և Բելառուսը, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգները, Գերմանիան և Սլովենիան։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև պատրաստվում է մեծամասշտաբ գերիների փոխանակում։

«Փոխանակումը տեղի կունենա այսօր՝ մեր կառույցի համակարգմամբ։ Այս գործողության ընթացքում հիմնական միջնորդական դերակատարությունն իր վրա էր վերցրել Թուրքիայի հետախուզությունը», – նշված է MIT-ի հայտարարության մեջ։

Նշենք,որ գործողությունը ներառում էր ընդհանուր առմամբ 26 անձանց փոխադարձ փոխանակում, որոնք գտնվում էին Անկարայի 7 տարբեր երկրների (ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Սլովենիա, Նորվեգիա, Ռուսաստան և Բելառուս) բանտերում։

Գործողության շրջանակում փոխանակվել են՝ ընդհանուր 7 ինքնաթիռներով Թուրքիա տեղափոխված անձինք՝ 2-ական ԱՄՆ-ից և 1-ական Գերմանիայից, Լեհաստանից, Սլովենիայից, Նորվեգիայից և Ռուսաստանից։ 10 պատանդ է տեղափոխվել Ռուսաստան, 13-ը՝ Գերմանիա, 3-ը ՝ ԱՄՆ։

Ըստ ԶԼՄ-ների՝ սա իր տեսակի մեջ ամենախոշոր փոխանակումն է Սառը պատերազմի ավարտից ի վեր:

Ըստ թուրքական կողմի՝ Ռուսաստան կվերադառնա 2019-ին Բեռլինում նախկին չեչեն դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար գերմանական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Վադիմ Կրասիկովը։

Նշենք, որ Սպիտակ տունը հայտարարել է, որ լրագրող Ալսու Կուրմաշևան, քաղաքական գործիչ Կարա-Մուրզան փոխանակվողների թվում են:

Նախորդ Լուրը

Բայրամովը հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ-ի Հարավային Կովկասի գլխավոր վարչության պետի հետ

Հաջորդ Lուրը

Տեղի է ունեցել Էրդողան-Բայդեն հեռախոսազրույց

Այլ Լուրեր

Վրաստան

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026
Թուրքիա

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026
ԱՄՆ

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026
Հաջորդ Lուրը

Տեղի է ունեցել Էրդողան-Բայդեն հեռախոսազրույց

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)