22-05-2025 / 14:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Ինչքան էլ որ Հայաստանը ցանկանում է սահմանը բացել, Թուրքիայից փոխադարձ քայլեր չի տեսնում». Ակօս

2024/08/08 12:51
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Թուրքիայում գործող «Ակօս» շաբաթաթերթի կայքում հրապարակվել է թերթի խմբագիր Եդվարդ Տանձիկյանի հոդվածը՝ «Սահմանին տեղի ունեցած հանդիպումը ոգևորություն առաջացրեց, բայց․․․» վերնագրով։

Հոդվածում Տանձիկյանն անդրադառնում է հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը, նշելով, որ սկզբում այն բավականին ոգևորություն առաջացրեց, հանդիպումից հետո արված հայտարարությունները նույնպես դրական էին, սակայն ակնհայտ է, որ Թուրքիան կարգավորման գործընթացում նախապայման է առաջ քաշում ՝ այն կապելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների հետ։

«Ինչքան էլ որ Հայաստանը ցանկանում է սահմանը բացել և կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, թուրքական կողմից փոխադարձ քայլեր չի տեսնում։ Այս հարցում, կարծես թե, Թուրքիան Ադրբեջանի հավանությանն է սպասում, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նույնպես կարգավորման գործընթաց կա և այստեղ Ադրբեջանը Հայաստանի առջև պայմաններ է դրել, և գործընթացում առաջընթաց չկա։ Բացի այդ Թուրքիան և Ադրբեջանը դեռ շարունակում են համառել «Զանգեզուրի միջանցքի» հարցում»,-գրել է նա։

Ըստ հեղինակի՝ չնայած նրան, որ Ռուբինյանի և Քըլըչի վերջին հանդիպումից հետո հայտարարություն արվեց, որ երկու ներկայացուցիչները ևս մեկ անգամ ընդգծում են իրենց համաձայնությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացը առանց որևէ նախապայմանի, որպեսզի հասնեն երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին, իրականում այս հարցում ամենահստակ հայտարարությունն արել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը «Sabah» -ի հետ հարցազրույցում՝ նախապայման դնելով կարգավորման գործընթացում և դա պայմանավորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններով։

«Ուստի, երբ իրականացվում է պարտադրող քաղաքականություն, որը կստիպի Հայաստանի վարչակազմին գնալ էլ ավելի շատ զիջումների, դա չի հանգեցնում կարգավորման գործընթացի։ Ավելի շուտ դա վերածվում է Փաշինյանի վարչակազմի ու Հայաստանի վրա ճնշում գործադրելու քաղաքականության»,- ընդգծել է Տանձիկյանը ։

Նախորդ Լուրը

Իրանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Հաջորդ Lուրը

Հանիյեի սպանությունն Իրանի ազգային ինքնիշխանության դեմ ոտնձգություն է. Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

22/05/2025
Հայաստան

Հայաստանը օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք կբերի. Երևանը կունենա 6 դիտակայան. Սիմիդյան

22/05/2025
Հայաստան

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը

22/05/2025
Հաջորդ Lուրը

Հանիյեի սպանությունն Իրանի ազգային ինքնիշխանության դեմ ոտնձգություն է. Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

22/05/2025

Հայաստանը օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք կբերի. Երևանը կունենա 6 դիտակայան. Սիմիդյան

22/05/2025

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը

22/05/2025

Կառավարությունը 27 մլն 160 հազար դրամ կհատկացնի Սիրիայում ՀՀ քաղաքացու անձնագիր ստացողների փոխարեն

22/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)