30-07-2026 / 20:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում սաբոտաժի չենթարկել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը. ԱԳՆ խոսնակ

2024/08/21 10:47
Ադրբեջան, Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է լրատվամիջոցից ստացված հարցմանը:

Հարց. ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Պատասխան. Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության զանազան պաշտոնյաների՝ իրականությանը չհամապատասխանող, ակնհայտորեն կողմնակալ, հաճախ անհարգալից մեկնաբանությունները, ցավոք, վաղուց արդեն նորույթ չեն, և եթե նկատել եք, տևական ժամանակ է, ինչ մենք անգամ չենք անդրադառնում դրանց:

Այնուամենայնիվ, չենք կարող չասել, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությունը ոչ միայն զուտ ափսոսանք է առաջացնում, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի Դաշնության կառուցողական ներգրավվածությունը:

Երբեմնի միջնորդական առաքելություն ստանձնած, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած, դրա հիման վրա տարածաշրջանում խաղաղապահ զորախումբ տեղակայած պետության ԱԳ նախարարը չի կարող չտեսնել, որ չկա այդ հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի՝ չնայած դրա ներքո ՌԴ ստորագրությանը և դրանով նախատեսված գործընթացներում ՌԴ մասնակցությանն ու պատասխանատվությանը: Կարծում ենք նաև, որ ՌԴ ԱԳ նախարարը քաջատեղյակ է, որ հրապարակային փաստաթղթերից դուրս՝ Հայաստանը որևէ այլ պայմանավորվածության մաս չի կազմում, հետևաբար չի կարող սաբոտաժի ենթարկել դրանք:

Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն իսկ լայն ճանաչում ունի միջազգային հանրության շրջանում, այն մի քանի անգամ ներկայացվել է նաև ՌԴ ներկայացուցիչներին։ Վերահաստատում ենք, որ դրա շրջանակներում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հնարավոր է բառացիորեն ամեն պահի։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դրական արձագանքի է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից, և ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել այն, ոչ էլ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս վերահաստատել և հիմա էլ վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և իր բաժին աշխատանքը կկատարի այդ օրակարգը բարեհաջող իրացնելու համար։

Նախորդ Լուրը

Ադրբեջանը BRICS-ին անդամակցելու հայտ է ներկայացրել

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն չի ընդունում Իսրայելի կողմից Գազայի որևէ երկարաժամկետ օկուպացիա. Բլինքեն

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողներին ու ակտիվիստներին դատապարտել են մինչև 15 տարվա ազատազրկման. դատավճիռը կբողոքարկվի

30/07/2026
Հայաստան

Եվրամիությունը 43,9 մլն եվրոյի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանին

30/07/2026
Միջազգային

ԵՄ-ն Ուկրաինային լրացուցիչ 8,3 մլրդ եվրո կտրամադրի՝ նոր պայմաններով

30/07/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն չի ընդունում Իսրայելի կողմից Գազայի որևէ երկարաժամկետ օկուպացիա. Բլինքեն

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուրը

30/07/2026

Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողներին ու ակտիվիստներին դատապարտել են մինչև 15 տարվա ազատազրկման. դատավճիռը կբողոքարկվի

30/07/2026

Եվրամիությունը 43,9 մլն եվրոյի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանին

30/07/2026

ԵՄ-ն Ուկրաինային լրացուցիչ 8,3 մլրդ եվրո կտրամադրի՝ նոր պայմաններով

30/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)