04-02-2026 / 00:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի ԳՇ հետախուզության ղեկավարն ընդունել է իր մեղքը հոկտեմբերի 7-ի գրոհը չկանխելու համար

2024/08/22 15:17
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Պաշտոնից հեռացող Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գլխավոր շտաբի հետախուզական վարչության հրամանատար գեներալ-մայոր Ահարոն Հալիվան ընդունել է պատասխանատվությունն այն բանի համար, որ Իսրայելը չի կարողացել կանխել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ի հարձակումը: Այս մասին հաղորդել է The Times of Israel պարբերականը: 

«ԻՊԲ-ի գլխավոր շտաբի հետախուզական վարչության ձախողման համար պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է ինձ վրա, – ասել է Հալիվան: – Պատասխանատվությունը պարզապես բառ չէ, դա գործողություն է: Ես այդպես եմ դաստիարակվել, ուստի որոշում եմ ընդունել հրաժարական տալ»։

Նա նաև կոչ է արել հիմնել հատուկ քննչական հանձնաժողով, որը կպարզի «բոլոր ասպեկտները, որոնք հանգեցրել են պատերազմի, որպեսզի այն ամենը, ինչ տեղի է ունեցել մեզ հետ, նորից չկրկնվի»։

Հալիվան այս հայտարարությանբ հանդես է եկել օգոստոսի 21-ին՝ ԻՊԲ-ի գլխավոր շտաբի հետախուզության ղեկավարի պաշտոնում իր վերջին ելույթում։ Նա պաշտոնը թողնելու որոշման մասին հայտարարել էր դեռ ապրիլին։ 

Իսրայելի ռազմական հետախուզության նոր ղեկավար կդառնա գեներալ-մայոր Շլոմի Բինդերը։ Օգոստոսի 21-ին նա հայտարարել է, որ Իսրայելը «կսովորի սխալների վրա և կփոխվի դեպի լավը»: Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է «բոլոր ջանքերը գործադրել Գազայի հատվածում գերության մեջ գտնվող 109 իսրայելցի պատանդներին վերադարձնելու համար»:

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները ներթափանցել էին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով շուրջ 250-ին։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 40 200-ը։ 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ընթացքում իսրայելցի պատանդների մի մասը փոխանակվել է Իսրայելում  բանտարկված պաղեստինցիների հետ։

Նախորդ Լուրը

Իվանիշվիլին «Նյուրնբերգյան դատավարություն» է խոստանում ընդդիմությանը

Հաջորդ Lուրը

Հայ պատանի ըմբիշների փայլուն ելույթը Մ17 աշխարհի առաջնությունում. 1 արծաթ և 2 բրոնզ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026
Իրան

Արամ Ա-ն Լիբանանում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացները

03/02/2026
Անվտանգություն

Արաղչին և Ուիտքոֆը կհանդիպեն Ստամբուլում. Reuters

03/02/2026
Հաջորդ Lուրը

Հայ պատանի ըմբիշների փայլուն ելույթը Մ17 աշխարհի առաջնությունում. 1 արծաթ և 2 բրոնզ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)