06-07-2026 / 15:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն Իսրայելի վրա Իրանի հարձակմանը դիմագրավելուն ավելի լավ է պատրաստված, քան ապրիլին. Պենտագոն

2024/08/23 15:07
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է պատրաստված՝ դիմագրավելու Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակմանը, քան այս տարվա ապրիլին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը լրագրողների հետ ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Մերձավոր Արևելքում լրացուցիչ ուժերի տեղակայումը թույլ կտա խուսափել լարվածության հետագա սրումից։ 

«Մենք գիտենք, որ իրավիճակը լարված է։ Մենք ցանկանում ենք տեսնել տարածաշրջանում լարվածության թուլացում, – նշել է նա: – Մենք նաև ուղարկում ենք ազդանշան, որ եթե ստիպված լինենք իրականացնել նույն բանն, ինչ արեցինք ապրիլի 13-ին, ապա մենք էլ ավելի լավ ենք դիրքավորված, քան այն ժամանակ, որպեսզի օգնության գանք Իսրայելի պաշտպանությանը», – հայտարարել է Սինգհը:

Նա հավելել է, որ Մերձավոր Արևելքում էսկալացումից խուսափելու լավագույն միջոցն Իսրայելի և ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի գործարքի կնքումն է։

Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսությանն Իսրայելի հասցրած հարվածից զոհվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 5 սպա և 2 գեներալ: Ապրիլի 13-ին Թեհրանն, ի պատասխան Իսրայելի հարձակման, շուրջ 300 անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակում նշել են, որ խոցել են արկերի 99 %-ը։ Հրթիռների և ԱԹՍ-ների կալանման գործում օգնել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։

Տարածաշրջանում լարվածությունն էլ ավելի է սրվել հուլիսի 31-ին ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո. նա Թեհրանում էր՝ մասնակցելու Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Իրանը Հանիյեի սպանության մեջ մեղադրել է Իսրայելին՝ խոստանալով վրեժ լուծել: Իսրայելը ո՛չ, հերքել, ո՛չ հաստատել է իր առնչությունը Հանիյեի սպանությանը։

Նախորդ Լուրը

Բաքվում ձերբակալվել է երիտասարդ քաղաքագետ Բահրուզ Սամեդովը՝ Հայաստանի հետ կապերի կասկածանքով

Հաջորդ Lուրը

Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիայում բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել

06/07/2026
ԱՄՆ

ՌԴ նոր հարվածի հետևանքով Կիևում զոհերի թիվը հասել է 9-ի

06/07/2026
Թուրքիա

Ֆիդան. Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար

03/07/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքական դասագրքերում «Հայկական հարց» տերմինը կդառնա «Հայկական անհիմն պնդումներ»

06/07/2026

ԵՄ-ն օրերի ընթացքում կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

06/07/2026

Եմենի կառավարական ուժերի և հութիների միջև բախումներ են եղել. Կա շուրջ 70 զոհ

06/07/2026

Վրաստանի նախագահը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի հետ

06/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)