08-06-2026 / 02:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ կոնգրեսական Փալոնը կոչ է արել դադարեցրել Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը

2020/04/01 10:05
Ադրբեջան, Անվտանգություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը մարտի 31-ին կոչ է արել ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին և անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունը՝ Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմի շարունակական գրոհների պատճառով: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: 

«Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնի ռազմական օգնությունը Ադրբեջանին այնքան ժամանակ, մինչև այդ երկրի կառավարությունը կդադարեցնի իր հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ, կհամաձայնի տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ լուծմանը և կապացուցի, որ դադարեցրել է մարդու իրավունքների ոտնահարումը»,-հայտարարել է Փալոնը՝ Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովում իր ելույթում: 

Նա նաև նշել է, որ պետք է ձգտեն ավելի աջակցող ազդակ ուղարկել տարածաշրջանային այն գործընկերներին, որոնք, ինչպես Հայաստանը, ապրում են ժողովրդավարական փոխակերպումներ՝ նրանց հետ ուժեղացնելով ռազմավարական համագործակցությունը: 

Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել Փալոնին՝ իր միջնորդության համար, որ ցուցաբերել է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու հարցում։ Համփարյանը նշել է, որ այդ օգնությունը միայն հզորացրել և ոգեշնչել է Ադրբեջանին՝ խթանելու իր ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ: 

Ադրբեջանական կողմը մարտի 30-ին ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ, հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում: 

Նախորդ Լուրը

Ադրբեջանում օրեցօր աճում է կորոնավիրուսի վարակի դինամիկան

Հաջորդ Lուրը

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 214-ի

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026
Ադրբեջան

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Ադրբեջան

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

05/06/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 214-ի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Դասական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը 3-րդ տեղում է

07/06/2026

Ընտրատեղամասերում ռումբերի մասին զանգերը և հաղորդագրությունները կեղծ են

07/06/2026

Ժամը 14։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 847. 226 ընտրող՝ 33.84 %. ԿԸՀ

07/06/2026

Շուրջ 180 օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչ հետևում է Հայաստանի ԱԺ ընտրություններին

07/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)