11-07-2026 / 06:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ախթամար կղզու հայկական եկեղեցում մատուցվել է 12-րդ պատարագը (լուսանկարներ)

2024/09/09 09:46
Թուրքիա, Քաղաքականություն

Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվել է 12-րդ պատարագը։ Այն մատուցել  է Պոլսո հայոց պատրիարք արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը, ով նախօրեին մեկնել էր Վան և հանդիպել նահանգապետի հետ։ Պատարագին մասնակցելու էին եկել հայեր Ստամբուլից, Հայաստանից, ԱՄՆ-ից և Գերմանիայից։

Ermenihaber.am-ի հետ զրույցում պատարագի մասնակիցները, ովքեր եկել էին Հայաստանից, կիսվել են իրենց տպավորություններով։

– Ես Ելենան եմ, ուսուցչուհի։ Շատ անգամ եմ եկել Վանա լիճ, բայց այս անգամ հատուկ նպատակով եմ եկել, եկել եմ ուխտի։Երբեք ոչ մի անգամ առիթ չէր եղել Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին մասնակցելու։ Առաջին հերթին ինձ վրա մեծ տպավորություն թողեց այդքան շատ մարդկանց հոսքը, ներկայությունը։ Տարբեր լեզուներ, տարբեր ազգության մարդկանց կարող ես տեսնել ու լսել այստեղ։

– Ես Արտակն եմ, Արևմտյան Հայաստանում երկրորդ անգամ եմ։ Շատ էի ցանկանում մասնակցել պատարագին և եկա։ Հիանալի էր շատ, ամբողջ մարմինս ցնցվում էր, երբ պատարագի ձայնն ամբողջ կղզով լսվում էր։ Տպավորիչ էր շատ, կյանքում չեմ կարող մոռանալ այդ պահերը։ Բայց հետադարձը ամենավատն էր․ փշաքաղվում էի, կարծես երեխայիս թողած լինեի այդ կղզում։ Երեխան իմ եկեղեցին էր, որը մենք թողնում ենք նորից թշնամու ձեռքում ու գնում․․․

– Ես Դավիթն եմ, եկել եմ Երևանից։ Այսօր մասնակից էի Թուրքիայում գտնվող մեր հայկական եկեղեցում մատուցվող պատարագին և շատ մեծ զգացմունքներով ու տպավորություներով կվերադառնամ Երևան։ Ըստ իս՝ հայի համար շատ կարևոր է մուսուլմանական երկրում՝ Թուրքիայում, մասնակցել  հայկական, քրիստոնեկան եկեղեցում մատուցվող պատարագին։

Նշենք, որ Ախթամարի Սուրբ խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության հատուկ թույլտվությամբ առաջին պատարագը մատուցվել էր 2010-ի սեպտեմբերի 19-ին։

Նախորդ Լուրը

Իսրայելի ԱԳՆ-ի ղեկավարի կոշտ պատասխանը Էրդողանին

Հաջորդ Lուրը

Իսրայելը հարվածել է Սիրիային. կան զոհեր և վիրավորներ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Թուրքիա

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026
ԱՄՆ

Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկություններ է տվել Թրամփի դեմ Իրանի կողմից նախապատրաստվող ենթադրյալ մահափորձի մասին

10/07/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելը հարվածել է Սիրիային. կան զոհեր և վիրավորներ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)